Շուկայի զարգացման պատասխանատու
"Գիգա Ֆարմ" ՍՊԸ
Նկարագրություն
Գիգա Ֆարմ ՍՊ ընկերությանը «ՇՈԼԱՍՍԻ» հայկական բրենդի տնտեսական ապրանքների մասով պահանջվում է շուկայի զարգացման պատասխանատու՝ թե արական և թե իգական սեռի:
Պարտականություններ
- Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ,
- Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ,
- Ապահովել Շոլասսի բրենդի ճիշտ և որակով ցուցադրություն սահմանված ստանդարտներին համապատասխան,
- Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ,
- Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և ակտիվորեն ավելացնել այն,
- Հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է,
- Միջանձնային հարաբերությունների հմտություններ,
- Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հայերենի և ռուսերենի իմացություն,
- Վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն:
Հավելյալ նշումներ
Շուկայի զարգացման պատասխանատուի պարտականությունն է ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել առկա հաճախորդներին, կազմակերպել այցելություններ շաբաթական գրաֆիկի համաձայն:
«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2014 թ.-ին և շուրջ 10 տարի հաջողությամբ զբաղվում է դեղորայքի, դեղագործական պարագաների, սննդային հավելումների, տնտեսական ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ:
Ավելի քան 5 տարի ընկերությունը իր արտադրանքը արտահանում է Ռուսաստանի Դաշնություն, Ղրղզստանի Հանրապետություն։
Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում աշխարհագրությունը մեծացնելու, նոր ապրանքատեսակների համալրման, կատարելագործման՝ նոր ժամանակներին համահունչ և մարդկանց ապրելակերպը դյուրացնելու, տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին նպաստելու միտումով։
Ընկերությունը համագործակցում է աշխարհահռչակ հումք արտադրող միջազգային ընկերությունների հետ, որոնք հստակ ապահովում են ապրանքատեսակների վերջնական բարձր որակը։ Համագործակցության աշխարհագրությունը հումքերի, փաթեթանյութերի, լաբորատորիաների, արտադրատարածքների և այլ գործընկերների մասով բավականին մեծ է․ ՀՀ, ՌԴ, Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Անգլիա և այլն։
Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է շարունակական կրթություն և որակավորում ստացող բարձրակարգ դեղագետներից, լոգիստիկայի մասնագետներից, վաճառքի մենեջերներից և ղեկավար անձնակազմից: