Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման պատասխանատու

VENDA LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
11/19/2025

Նկարագրություն

Վենդա (Չայկոֆֆ) ՍՊԸ-ն՝ Եվրոպական բրենդերի մասնավորապես, Չիբո, Գուլլոն, Կրոկո և այլն ապրանքների մասով պահանջվում է շուկայի զարգացման պատասխանատու Երևան քաղաքում (Արաբկիր, Կենտրոն, Մասիվ), արդեն իսկ առկա վաճառակետերի հետ աշխատելու համար։

Մարզերից դիմողները անպայման լինեն տվյալ մարզի բնակիչ։

Պարտականություններ

  • Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ,
  • Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ,
  • Ապահովել ապրանքատեսականու ճիշտ և որակով ցուցադրություն սահմանված ստանդարտներին համապատասխան,
  • Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ,
  • Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և ակտիվորեն ավելացնել այն,
  • Հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում առնվազն 1-3 տարի,
  • Միջանձնային հարաբերությունների հմտություններ,
  • Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
  • Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Վարորդական իրավունքի (B կարգ) և մեքենայի առկայությունը պարտադիր է:
Company օverview
address
Address
Րաֆֆու 111/34
address
Number of employees
1-15

Վենդա ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թ.-ին: Զբաղվում է կանաչ սուրճի վերամշակմամբ և փաթեթավորմամբ, հանդիսանալով տվյալ բնագավառում առաջատար ընկերություններից մեկը ՀՀ-ում: Ընկերությունը սուրճի բարձրորակ հումք է ներկրում Նիկարագուայից, Կոլումբիայից, Ուգանդայից, Վիետնամից, Եթովպիայից, Ինդոնեզիայից և այլ երկրներից՝ առաջարկելով հատիկավոր և լուծվող սուրճի ամենամեծ ընտրանին ՀՀ-ում: Ձեռնարկությանը պատկանող «ՉԱՅԿՈՖՖ» սուրճի և թեյի մասնագիտացված խանութ-սրահներում բացի սուրճից ներկայացված են նաև Գերմանիայից ներկրված թեյերի և աքսեսուարների լայն տեսականի: Վենդա ՍՊԸ-ն հանդիսանում է նաև մի շարք հանրաճանաչ սուրճ և քաղցրավենիք արտադրող ընկերությունների միակ ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսին են՝ «Tchibo» Գերմանիա, «Gullon» Իսպանիա, «Croco» Ռումինիա, «Roscafe» Ռուսաստան, «Davidoff» Շվեյցարիա, «Gunz», Ավստրիա, «Dori» Բրազիլիա , «Danesita» Պորտուգալիա, «Любимый Край» ՌԴ, «Milano» Լեհաստան, «Q - Chocolate» Բելգիա: Մենք վստահ ենք, որ ընկերության հաջողություններն ու բոլոր ձեռքբերումները իրականացվել են գործին նվիրված աշխատակիցների շնորհիվ: Մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի և նպատակասլաց մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media