Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման և վաճառքի մենեջեր

“RRR” Mineral Waters Plant CJSC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
9/12/2026

Նկարագրություն

«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերությունը փնտրում է աշխատակիցների շուկայի զարգացման և վաճառքի մենեջեր հաստիքը համալրելու նպատակով:

Պարտականություններ

  • Շուկայի զարգացման պարտականությունների ստանձնում,
  • Շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն՝ առևտրային կետերի ճիշտ գնահատում,
  • Պահանջարկի բացահայտում,
  • Հաճախորդի պատվերի պատշաճ ձևավորում,
  • Գովազդային ակցիաների իրականացման աջակցում,
  • Վաճառքի ծավալների ավելացում,
  • Կցված տարածքների արդյունավետ ծածկույթի ապահովում,
  • Անհրաժեշտության դեպքում ընկերության կողմից մատակարարված ապրանքների դիմաց վճարվող գումարների հավաքագրում գնորդներից և մուտքագրում ընկերության հաշվին:

Պահանջներ

  • Համակարգչային գրագիտություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ ու գրագետ խոսք,
  • Հաշվարկներ կատարելու կարողություն,
  • Վարորդական իրավունքի առկայություն,
  • Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե:

Company օverview
address
Address
ք. Երևան, Շովրոյան փ., 5
address
Number of employees
151-500
Phone
Phone
033280788

«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն արտադրում է բնական աղբյուրի և հանքային խմելու ջրեր և ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ, ինչպիսիք են՝ «Բջնի» գազավորված բնական հանքային ջուրը, «ՆՈՅ» բնական աղբյուրի ոչ գազավորված ջուրը, «Արագած» բնական աղբյուրի ոչ գազավորված ջուրը, «Նոյ» մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ՝ «ՆՈՅ» և «Արագած» լիմոնադներ և «Բջնի» կիտրոնի համով ըմպելիք: 2010 թվականին «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը, ձեռք բերելով աշխարհահռչակ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, դարձել է հայկական ջրերի շուկայի առաջատարներից մեկը՝ առաջարկելով թարմացված և ավելի որակյալ ապրանքատեսականի: Փորձելով ամրապնդել իր դիրքերը տեղական և միջազգային շուկաներում, ընկերությունը ընտրել է դինամիկ զարգացման ուղին և որդեգրել է սպառողների և հաճախորդների պահանջները բավարարելու սկզբունքը: «Բջնի» հանքային ջրերի գործարանը հիմնադրվել է 1976 թվականին՝ 2.6 հեկտար տարածքի վրա, տարեկան 8 միլիոն շիշ արտադրական հզորությամբ: Ներկայումս գործարանի մակերեսը և արտադրական հզորությունը մի քանի անգամ ավելացել են։ Հիմնադրումից ի վեր «ՌՌՌ» ընկերությունը մշտապես գտնվում է տեխնիկական արդիականացման և վերակառուցման գործընթացում՝ ընդլայնելով իր արտադրությունը և իրականացնելով տեխնիկական վերազինում։ Ընկերությունը հագեցած է անհրաժեշտ արտադրական ստորաբաժանումներով, արհեստանոցներով և սարքավորումներով՝ համապատասխանելով բոլոր պահանջվող նորմատիվ փաստաթղթերին։ ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ընկերությունը հիմնադրումից ի վեր հետևել է բարձր որակի չափանիշներին։ Դրա լավագույն ապացույցն են բազմաթիվ որակի վկայականները, որոնք տրվել են հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։ Ընկերության արտադրանքը համապատասխանում է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ այլ երկրների, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Կանադայի, եվրոպական երկրների, ԱՄԷ-ի և արաբական աշխարհի այլ երկրների որակի չափանիշներին։ Ընկերությունը հավաստագրված է ISO 22000 միջազգային ստանդարտի պահանջներով, որը նույնպես վկայում է մեր արտադրանքի բարձր որակի մասին։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media