
Շուկայի ուսումնասիրության մասնագետ
MegaFood LLC
Աշխատանքի նկարագրություն
Վաճառակետերում կազմակերպության ապրանքատեսականու ներկայացում, վաճառքի գների և գովազդաին նյութերի օգտագործման ուսումնասիրում և գնահատում:
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
- Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության գնահատում
- Վաճառակետերի դարակաշարերում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման գնահատում
- Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման գնահատում
- Ստույգ տեղեկատվության մուտքագրում ծրագիր
- Ղեկավարության կողմից հանձնարարվող այլ հանձնարարությունների ժամանակին և որակյալ իրականացում
- Հետևել Ընկերության ներքին կանոններին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հաղորդակցման հմտություններ
- Վարորդական վկայականի և անձնական ավտոմեքենայի առկայություն
- Մարքեթինգի և վաճառքների ոլորտում աշխատանքային փորձ ունեցողներին կտրվի առավելություն,
- Հայոց լեզվի գերազանց, ռուսերենի՝ լավ և անգլերենի՝ բավարար իմացություն
Հավելյալ նշումներ
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում: