Շինությունների կոնստրուկտորական մասի փորձագետ
«THE STATE NON DEPARTMENTAL EXPERT COMMISSION FOR CONSTRUCTION DESIGNS OF REPUBLIC OF ARMENIA» CJSC
Նկարագրություն
«ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության» ՓԲԸ փնտրում է արդյունաբերական, բնակելի, հասարարական շենքերի և շինությունների կոնստրուկտորական մասի փորձագետ։
Պարտականություններ
- Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի կոնստրուկտորական մասի ուսումնասիրություն, կիրառված լուծումների համապատասխանության գնահատում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին և փորձագիտական եզրակացության տրամադրում։
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն, արդյունաբերական, բնակելի, հասարարական շենքերի և շինությունների նախագծման ճարտարագետ–կոնստրուկտորի բարձրագույն դասի (ենթադաս «Ա») «Արտոնագիր» կամ քաղաքաշինության բնագավառում բնակելի, հասարակական և արտադրական կառույցների ճարտարագետ փորձագետի մասնագիտության 1-ին կարգի շարունակական մասնագիտական զարգացման «Հավաստագիր»,
- Աշխատանքային փորձ՝ առնվազն 5 տարի,
- Պարտադիր հմտություններ՝ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջների իմացություն,
- Ցանկալի հմտություններ՝ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի բազայի տիրապետում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ՝ 9։00-17։00։
<<ՀՀ Նախագծերի Պետական Արտագերատեսչական փորձաքննություն>> ՓԲԸ-ն հանդիսանալով նախկին ՀԽՍՀ Պետշինի համանուն ստորաբաժանման իրավահաջորդը, ստեղծվել է 1965 թվականին։ Իր ստեղծման պահից կազմակերպությունը զբաղվել է քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննությամբ, ունենալով այդ ոլորտի բոլոր տեսակի փորձաքննության իրականացման լիցենզիաները։
Համալրված լինելով բարձր որակավորում ունեցող աշխատակիցներով, իսկ անհրաժեշտության դեպքում իր աշխատանքներում ակտիվ ներգրավելով հանրապետությունում ճանաչված և հեղինակավոր մասնագետներին, ՀՀ պետփորձաքննությունը ունակ է և փաստացի կատարում է բարդ և կարևորագույն օբյեկտների փորձաքննություն, բազմակի անգամ հանդես է եկել ՀՀ Կառավարության որոշմամբ <<հատուկ համալիր փորձաքննության>> կարգավիճակով կատարվող աշխատանքների բազային կազմակերպություն։
Ընկերությունը տարեկան կատարում է մոտ 550 - 600 նախագծերի դիտարկում համագործակցելով պատվիրատուներ <<ՀՀ Քաղաքաշինության նախարարություն>>, <<Տրանսպորտի ԾԻԳ>> <<Հայաստան>> Համահայկական հիմնադրամի, <<Հայաստանի սոց․ ներդրումներ>> հիմնադրամի, <<Լինսի>> հիմնադրամի, ՀՀ Կենտրոնական բանկի,<<Հայռուսգազարդ>>ընկերության, <<Հայնախագիծ>>, <<Երևաննախագիծ>>, <<Հայգյուղշիննախագիծ>> կազմակերպությունների հետ։
ՀՀ նախագծերի պետփորձաքննությունը սկսած 2005թ․ իրականացնում է նաև շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն, համագործակցելով ՀՀ Քաղաքաշինության նախարարության, ՀՀ տրանսպորտի նախարարության, ՀՀ Կոտայքի մարզ.-ի, ՀՀ Արարատի մարզ.-ի, ՀՀ Գեղարքունիքի մարզ.-ի, ինչպես նաև մի շարք խոշոր շինարարական կազմակերպությունների հետ։