Շինղեկ (Շինարարական Հրապարակի Վերահսկող)
Gravity LLC
Ընկերության մասին
Gravity ընկերությունը զբաղվում է կոմերցիոն, արդյունաբերական և բնակելի տարածքների կառուցմամբ, վերանորոգմամբ, կառավարմամբ, զարգացմամբ և դիզայնով։ Gravity-ի համապարփակ բիզնես մոդելը մեզ հնարավորություն է տալիս հաջողությամբ իրականացնել ցանկացած մասշտաբի և բարդության նախագծեր։
Ժամանակին, նպատակին համապատասխան և բյուջեի սահմաններում․ մենք դա անում ենք մեր փորձառության, արդյունքի հանդեպ իրական ձգտմամբ և ամեն մանրուքի նկատմամբ ուշադրության շնորհիվ։
Հաստիքի մանրամասները
Փնտրում ենք Շինղեկի, ով կմիանա Gravity-ի արագ զարգացող թիմին և իր մասնագիտական գիտելիքներով ու փորձով կապահովի շինարարական աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու վերահսկումը։
Պահանջվում է աշխատանքային փորձ ներքին հարդարման, ընդհանուր շինարարական և շինարարության ոլորտին բնորոշ այլ աշխատանքների կազմակերպման և վերահսկման ուղղություններով։
Հիմնական պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել շինարարական աշխատանքների ամենօրյա ընթացքը
- Համակարգել շինարարական աշխատակիցների և խմբերի աշխատանքը
- Հետևել աշխատանքների իրականացմանը՝ համաձայն նախագծային փաստաթղթերի և սահմանված պահանջների
- Վերահսկել կատարվող աշխատանքների որակը և ժամկետները
- Վերահսկել օգտագործվող շինանյութերի որակը և ճիշտ կիրառումը
- Հետևել աշխատանքների ճիշտ հաջորդականությանը և տեխնոլոգիական պահանջների պահպանմանը
- Հետևել շինհրապարակում անհրաժեշտ նյութերի և ռեսուրսների առկայությանը
- Կատարել կատարված աշխատանքների չափագրումներ
- Համեմատել փաստացի կատարված աշխատանքները կատարողական ակտերի հետ
- Կազմել անհրաժեշտ շինանյութերի ցանկերը և համագործակցել գնումների պատասխանատուների հետ
- Հետևել շինարարական աշխատանքների իրականացմանը՝ անվտանգության կանոնների պահպանմամբ
- Տեղեկացնել ղեկավարությանը աշխատանքների ընթացքի և առաջացող խնդիրների մասին
- Համագործակցել նախագծողների, ինժեներների, մատակարարների և ընկերության այլ պատասխանատուների հետ
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն շինարարական/ինժեներական կրթություն
- Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում
- Շինհրապարակում աշխատանքների կազմակերպման և վերահսկման փորձ
- Ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքների իրականացման և վերահսկման փորձ
- Ընդհանուր շինարարական աշխատանքների տեխնոլոգիաների և փուլերի իմացություն
- Շինարարական նախագծերի և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
- Շինարարական նյութերի և դրանց կիրառման առանձնահատկությունների իմացություն
- Շինարարական նորմերի և անվտանգության կանոնների իմացություն
- Շինարարական աշխատակիցների և բրիգադների աշխատանքը համակարգելու կարողություն
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և խնդիրների արագ լուծման հմտություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Արտոնությունների և առավելությունների փաթեթ
- Լրացուցիչ հանգստյան օրեր (Day Off)
- Պարբերական աշխատավարձի վերանայում
- Մասնագիտական աճ և զարգացում
- Տարբեր մասշտաբի և բարդության նախագծերում ներգրավվելու հնարավորություն
Դիմելու ընթացակարգը
Ուղարկիր ինքնակենսագրականդ նշված էլ․ փոստի հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով «Շինղեկ»։
Կապ կհաստատվի միայն այն թեկնածուների հետ, ովքեր կանցնեն նախնական դիտարկման փուլը։
We construct, manage, develop and design commercial, industrial and residential property. Gravity LLC is a project management and construction company with a genuine passion for results. We combine four direction of operations: project management, construction, property development and business development. With Gravity's comprehensive scope of services our clients get a completely finished project through just one company.