Get our free app. It won't take up space on your device

Շինարարության տեխնիկական հսկողության մասնագետ

Շինսերտիֆիկատ ՍՊԸ

Location: Yerevan
Employment type: Full Time, Part Time, Flexible, Contract
Work experience: Mid level, Senior
Industry: Engineering, Architecture, Construction
Deadline:
10/11/2026

Նկարագրություն

Շինսերտիֆիկատ ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և մասնագիտական հմտություններով Տեխնիկական հսկողների՝

  • Բնակելի, հասարակական և արտադրական կառույցների։
  • Ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր)
  • Ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր)

ՀՀ տարածքում իրականացվող շինարարական նախագծերում ներգրավվելու համար։

Հիմնական պարտականություններ

  • Շինարարական աշխատանքների որակի և ընթացքի տեխնիկական հսկողության իրականացում,
  • Կատարվող աշխատանքների համապատասխանության, վերահսկում նախագծային փաստաթղթերին և գործող նորմերին,
  • Շինանյութերի և կատարվող աշխատանքների որակի վերահսկում,
  • Կատարված աշխատանքների ծավալների և որակի ստուգում,
  • Թաքնված աշխատանքների ընդունման գործընթացի վերահսկում,
  • Հայտնաբերված թերությունների արձանագրում և դրանց վերացման վերահսկողություն,
  • Անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի և հաշվետվությունների վարում,
  • Պատվիրատուի, կապալառուի և շինարարական գործընթացի այլ մասնակիցների հետ համագործակցություն։

Պահանջներ

  • Համապատասխան տեխնիկական բարձրագույն կրթությունը պարտադիր է,
  • Շինարարության ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Տեխնիկական հսկողության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Համապատասխան գործող լիցենզիայի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Շինարարական նորմերի, ստանդարտների և տեխնիկական պահանջների իմացություն,
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և մասնագիտական մոտեցում։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքի վայրը՝ Երևան և ՀՀ մարզեր
  • Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, հնարավոր են նաև այլ տարբերակներ՝ կախված նախագծի պահանջներից
  • Աշխատանքի ձևաչափ՝ մեկ նախագծի շրջանակում կամ երկարաժամկետ/մշտական աշխատանքի հնարավորություն
  • Աշխատավարձ՝ բարձր և մրցակցային

Դիտարկվում են ինչպես առանձին նախագծերի շրջանակում աշխատելու, այնպես էլ մշտական աշխատանքի հետաքրքրված թեկնածուները։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 077105735

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media