Get our free app. It won't take up space on your device

Շինարարության որակի տեխնիկական հսկող (տեխհսկող)

Sahakyanshin LLC

Location: Malatia-Sebastia, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Architecture, Construction
Deadline:
7/16/2026

Նկարագրություն

Փնտրում ենք փորձառու տեխնիկական հսկողի, ով պատասխանատու կլինի շինարարական աշխատանքների որակի, նախագծային փաստաթղթերի համապատասխանության և սահմանված նորմերի պահպանման համար։

Պարտականություններ

  • Իրականացնել շինարարական-մոնտաժային աշխատանքների որակի մշտական հսկողություն
  • Ստուգել կատարված աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծին, շինարարական նորմերին և ստանդարտներին
  • Վերահսկել փաստացի ծավալները և որակը
  • Վերահսկել օգտագործվող շինանյութերի որակը և համապատասխան սերտիֆիկատների առկայությունը
  • Մասնակցել թաքնված աշխատանքների ընդունմանը և համապատասխան ակտերի կազմմանը
  • Հայտնաբերված թերությունների դեպքում տալ ցուցումներ դրանց վերացման վերաբերյալ և հետևել կատարմանը
  • Վարել տեխնիկական հսկողության մատյանը և ներկայացնել շաբաթական հաշվետվություններ աշխատանքների ընթացքի մասին

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (քաղաքացիական շինարարություն կամ հարակից ոլորտ)
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում
  • Տեխնիկական հսկողության համապատասխան լիցենզիայի (որակավորման վկայականի) առկայություն
  • Նախագծային կոնստրուկտորական գծագրերը կարդալու ու հասկանալու կարողություն և շինարարական կոնստրուկցիաների վերաբերյալ բավարար մասնագիտական գիտելիքների առկայություն
  • ՀՀ շինարարական օրենսդրության, նորմերի և ստանդարտների գերազանց իմացություն
  • Կարգապահություն, պատասխանատվության բարձր զգացում
  • AutoCAD և MS Office ծրագրերի տիրապետում (ցանկալի է)

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-17։00

Company օverview
address
Address
Շենգավիթ, Արարատյան 117/1
address
Number of employees
151-500
Phone
Phone
044144003

«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից: Ընկերությունը հիմնադրվել է 1990 թ.-ին և իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորվել է որպես հուսալի գործընկեր՝ իրականացնելով ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ: Մենք ունենք հսկայական փորձ կատարելու համալիր շինարարական աշխատանքներ ցանկացած ուղղություններով։ Ընկերության արտադրական հզորությունների օգնությամբ հնարավոր է զուգահեռ իրականացնել մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ՝ սպասարկելով տարբեր շինարարական հրապարակներ։ Մեզ վստահում են այնպիսի կառույցներ ինչպիսիք են՝ ՀՀ պետական մարմիններ, Համաշխարհային բանկ, Ֆրանսիայի զարգացման բանկ, Եվրասիական զարգացման բանկ և այլ հեղինակավոր կառույցներ։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media