Get our free app. It won't take up space on your device

Շինարարության գծով փոխտնօրեն

Ervada LLC

Location: Erebuni, Yerevan
Salary:
Monthly starting from 700,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Architecture, Construction, Project, Product Management
Deadline:
10/2/2026

Նկարագրություն

Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում շինարարության գծով փոխտնօրենի, ով պատասխանատու կլինի շինարարական աշխատանքների կազմակերպման և վերահսկման, աշխատանքների իրականացման ընթացքի համակարգման, շինարարական գործընթացների արդյունավետության ապահովման, ինչպես նաև աշխատանքների սահմանված ժամկետներին և որակի պահանջներին համապատասխան կատարման համար։

Պարտականություններ

  • Շինարարական աշխատանքների կազմակերպում, համակարգում և ընթացքի վերահսկում,
  • Շինարարական աշխատանքների կատարման ժամկետների, որակի և տեխնիկական պահանջների վերահսկում,
  • Շինհրապարակում աշխատանքների ընթացքի և ներգրավված աշխատակիցների ու կապալառուների գործունեության համակարգում,
  • Շինարարական փաստաթղթերի, աշխատանքային նախագծերի և կատարված աշխատանքների համապատասխանության վերահսկում,
  • Շինարարական գործընթացում առաջացող խնդիրների բացահայտում և դրանց լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումների կազմակերպում,
  • Ղեկավարությանը շինարարական աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների և արդյունքների վերաբերյալ պարբերական իրազեկում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ շինարարության, ճարտարագիտության կամ հարակից ոլորտում,
  • Շինարարության ոլորտում առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ, ղեկավար պաշտոնում աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Շինարարական աշխատանքների կազմակերպման և վերահսկման գործընթացների լավ իմացություն,
  • Շինարարական նորմերի, տեխնիկական պահանջների և համապատասխան օրենսդրական կարգավորումների իմացություն,
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
  • Թիմը ղեկավարելու և աշխատանքային գործընթացները արդյունավետ համակարգելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա (կիրակի՝ ազատ), 09:00–18:00։

Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Արցախի պողոտա, 28/15
address
Number of employees
51-150

«Երվադա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002 թվականին։ Տնօրենը՝ Մհեր Մխեյան։ Ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, ներմուծմամբ և արտադրությամբ։ Կայքում կարող եք ծանոթանալ մեր արտադրատեսականուն, ինչպես նաև մեր կողմից իրականացվող ընթացիկ և ավարտված շինարարական նախագծերին։

https://ervada.am/

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media