Շինարարական ընկերության ղեկավար
Noy Invest Holding
Նկարագրություն
Շինարարական Ընկերության ղեկավար պլանավորում և իրականացնում է շինարարական ծրագրերը, հետևում է դրանց առաջընթացին, բյուջեին` համապատասխանեցնելով արժեքը, արդյունավետությունն ու որակը, կոմունիկացիա ունի քաղաքապետարանի և այլ կառույցների հետ։ Տնօրենը պետք է գերազանց տիրապետի՝
- Քաղաքացիական, աշխատանքային, հարկային, վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսդրությանը,
- Նորմատիվային իրավական ակտերին,
- Կազմակերպության տնտեսական և ֆինանսական գործունեության հիմունքներին,
- Պայմանագրերի կնքման և ձևակերպման կարգին,
- Աշխատանքի կազմակերպման և կառավարման հիմունքներին,
- Աշխատանքի և հակահրդեհային անվտանգության կանոններին:
Պարտականություններ
- Գործող օրենսդրությանը համապատասխան ղեկավարել Ընկերության շինարարական գործունեությունը կրելով պատասխանատվություն կայացրած որոշումների հետևանքների և կազմակերպության գույքի պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև իր գործունեության ֆինանսատնտեսագիտական արդյունքների համար,
- Որպես գլխավոր կապալառու, համաձայն սահմանված օրենսդրությամբ և նորմատիվային ակտերով, պատշաճ աշխատանքներ տանել պատվիրատուների հետ,
- Կազմակերպել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, շինարարական միավորների աշխատանքը և արդյունավետ փոխգործակցությունը, ուղղորդել նրանց գործունեությունը Ընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացման, արտադրանքի, ծառայությունների և եկամուտների ավելացմանը,
- Կազմակերպել և իրականացնել բազմաբնակարան բարձրահարկ շենքերի, բիզնես կենտրոնների, առևտրի կենտրոնների կառուցապատում (մինչև 22 հարկ),
- Կազմակերպել և իրականացնել ջեռուցման, հովացման, կոյուղու, ջրի, հոսանքի հաղորդակցման ուղիների կառուցապատում,
- Կազմակերպել և իրականացնել խոշոր ենթակառուցվածքների կառուցապատում՝ Ճանապարհ, գազատար, էներգետիկ ոլորտ և այլն,
- Շինարարական գործունեությունը կազմակերպել աշխատանքի կազմակերպման և կառավարման առաջադիմական ձևերի կիրառմամբ, աշխատանքային, ֆինանսական և նյութական նորմատիվների հիման վրա, ուսումնասիրել շուկայի իրադրությունը ծառայության և աշխատանքի որակի և տեխնիկական մակարդակի, դրանց տեխնիկական արդյունավետության բարձրացման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով,
- Կազմակերպել և նախագծել Ընկերության զարգացման հեռանկարային պլանը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ ճարտարագիտական),
- Ղեկավարման անընդմեջ աշխատանքային փորձ, նվազագույնը 5 տարի՝ շինարարության ոլորտում,
- Կառավարման ձիրք, եթե չի աշխատել որպես տնօրեն, նվազագույնը 3 տարվա գլխավոր ինժեների և տնօրենի տեղակալի աշխատանքային փորձ,
- Հայերեն, ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի լավ իմացություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Վերլուծական մտածելակերպ,
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Վարորդական իրավունքի առկայություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը մրցակցային բարձր։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 09։00–18։00, կիրակի՝ հանգիստ։
Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։