Շինարարական աշխատանքների ղեկավարի (աշխղեկ)
RID LLC
Նկարագրություն
Շինարարական ընկերությունը փնտրում է շինարարական աշխատանքների ղեկավարի (աշխղեկ) պարտադիր մասնագիտական կրթությամբ և աշխատանքային փորձով, ով պատասխանատու կլինի ընկերության շինարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար։
Պարտականություններ
- Նախագծերին համապատասխան շինարարական աշխատանքների ողջ ընթացքի պլանավորում, կազմակերպում և վերահսկում,
- Շինարարության իրականացման նախնական փուլում նախագծային խնդիրների վեր հանում,
- Կատարված աշխատանքների համեմատում ճարտարապետական նախագծերի հետ,
- Անհրաժեշտ նյութերի պահանջագրի կազմում,
- Նախագծերի համապատասխանության ստուգում ինժեներական պահանջներին,
- Շինարարական անձնակազմի աշխատանքի որակի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանման հետևում, շին. աշխատանքների սահմանված ժամկետներում կատարմանը հետևում,
- Կատարված շին. աշխատանքների չափագրում, փաստացի կատարված շին. աշխատանքների կատարողական ակտերի կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն ինժեներական կրթություն (շինարարության ոլորտ, ПГС),
- Աշխատանքային փորձ՝ մոնոլիտային և բարձրահարկ շենքների շինարարությունում,
- Նախագծային փաստաթղթերից օգտվելու և իրականացնելու հմտություններ,
- Շինարարական նորմերի իմացություն,
- Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվության զգացում,
- Մարդկանց կառավարելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական 6 օր, ժամը 9:00-ից մինչև 18:00, կիրակի ազատ։