Get our free app. It won't take up space on your device

Շինարարական աշխատանքների ծրագրերի ղեկավար (Project Manager)

Solid-Construction LLC

City: Artashat
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Architecture, Construction
Deadline:
7/6/2025

Նկարագրություն

Սոլիդ-Քոնսթրաքշն ՍՊ ընկերությունը ՀՀ ողջ տարածքում իրականացնում է Պետության կողմից կազմակերպվող շինարարական տարբեր բնույթի ծրագրեր, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների կառուցում և վերանորոգում, ջրամատակարարման, գազաֆիկացման, ինժեներական ցանցերի կառուցում։ Ընկերությանը անհրաժեշտ է հմուտ՝ շինարարական աշխատանքների ծրագրերի ղեկավար (Project Manager), ով շինարարության ողջ ընթացքում համակարգելու է աշխատանքները։

Պարտականություններ

  • Համակարգել և վերահսկել թիմի աշխատանքների ողջ ընթացքը,
  • Համեմատել կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ,
  • Հետևել շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը,
  • Աշղեկների հետ պարբերաբար իրականացնել այցելություններ շինհրապարակներ, տալ ցուցումներ աշխատանքների հետագա ընթացքի և կազմակերպման վերաբերյալ,
  • Հետևել շինարարական ծրագրերի համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների ժամանակին մատակարարմանը։

Պահանջներ

  • Կրթություն՝ Քաղաքաշինության ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Շինարարական ծրագրերի ղեկավարման առնվազն 3 տարվա փորձ,
  • Թիմային աշխատանքների հմտություն,
  • Թիմում ներգրավվելու և աշխատողների հետ շփման կարողություն,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Մասնակցել կատարողատեխնիկական փաստաթղթերի և հաշվետվությունների կազմանը և կատարված շինարարական աշխատանքների չափագրումներին։

Հավելյալ նշումներ

Ընկերությունը գտնվում է ՀՀ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, աշխատանքի վայրը լինելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ընկերության կողմից իրականացվող ծրագրերի շին. հրապարակներում:

Ընկերությունը աշխատում է 6 օրյա աշխատանքային ռեժիմով:

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։

Կարող եք զանգահարել +374 98505040 հեռախոսահամարով։

Company օverview
address
Address
Արտաշատ
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 98 505040
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media