Շինարար-ինժեներ / աշխղեկ-տեղամասի պետ
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում շինարար-ինժեների / աշխղեկ-տեղամասի պետի
Պարտականություններ
Շինարար-ինժեների / աշխղեկ-տեղամասի պետի հիմնական պարտականություններն են՝
- Աշխատանքների կազմակերպում շինհրապարակում,
- Կապիտալ մոնոլիտ/շինարարության ոլորտում շինարարական աշխատանքների համալիր գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- Ինժեներական շինարարության ոլորտում ինարարական աշխատանքների համալիր գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- Նախագծման փուլում գտնվող պրոյեկտների ուղղորդում,
- Ուսումնասիրել տեխնիկական և նախագծային փաստաթղթերը (գծագրեր, աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ,) և ապահովել դրանց ճիշտ կիրառումը շինհրապարակում,
- Պատվիրատուների հետ հանդիպումների կազմակերպում, տեխնիկական առաջադրանքների քննարկում,
- Ինժեներաշինարարական նախահաշիվների (մասնագրերի) կազմման ընթացքում մասնակցություն տեխնիկական տնօրենի և նախահաշվային, մատակարարման բաժնի ղեկավարների հետ,
- Շինարարության ընթացքում ընթացիկ, ամսական կատարողականների կազմման աշխատանքների կազմակերպում, ավարտական շինարարական ակտերի պատրաստում և հավաստում,
- Շինարարության փուլային աշխատանքների կազմում՝ հետևելով խիստ ժամանակացույցին ներգրավելով կազմակերպության բոլոր անհրաժեշտ աշխատանքային օղակները և ռեսուրսները,
- Արտադրող-մատակարար գործընկերների հետ տեխնիկական ինֆորմատիկ քննարկումներ և նամակագրության իրականացում,
- Շաբաթական հանձնարարականների և ժողովների իրականացում,
- Շաբաթական հաշվետվությունների կազմում և ներկայացում Գլխավոր տնօրենին/Տեխնիկական տնօրենին,
- Թիմային աշխատանքի արդյունավետ կազմակերպում,
- Ժամկետային շինարարության սինխրոնիզացում և որակի վերահսկողություն,
- Շին. օբյեկտների ավարտական հանձնում,
- Դինամիկ շինարարական ծավալների ապահովում։
Պահանջներ
- Կրթական աստիճան տեխնիկական կամ ինժեներական բնագավառներում (ցանկալի է ԱՔՇ/ПГС),
- Առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ շինարարական ոլորտում,
- Հայերեն, լեզվի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ, ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
- Aսto CAD ծրագրի գերազանց իմացություն,
- MS Office-ի գերազանց իմացություն,
- Վարորդական իրավունք /BC/։
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2009թ-ին, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և ինքնատիպ քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր ուրույն գործունեության շրջանակները:
Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Շինարարական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե՛ որպես հուսալի մատակարար, թե՛ որպես պրոֆեսիոնալ շինարար:
Մեր Ընկերությունը որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեների կազմում, օգտագործվող շինարարական նյութերի և ապրանքների, սարք-սարքավորումների ներկրում անմիջապես արտադրողից, սեփական արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանումների ռեսուրսներով, ավարտական արդյունքի հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում սպասարկման ծառայության հնարավորությամբ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր նախագծին և հաճախորդին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ: