Շեֆ Խոհարար
Կայուն մենեջմենթ ՍՊԸ
Նկարագրություն
Դիլիջանում գտնվող հյուրանոցի համար փնտրում ենք փորձառու և պատասխանատու Շեֆ Խոհարարի, ով կղեկավարի խոհանոցի աշխատանքները, կապահովի սննդի բարձր որակ, կձևավորի և կղեկավարի արդյունավետ ու մոտիվացված թիմ։
Հիմնական պարտականություններ՝
- Խոհանոցի ամենօրյա գործունեության կազմակերպում և վերահսկում
- Մենյուի մշակում և պարբերական թարմացում
- Սննդի որակի և մատուցման ստանդարտների ապահովում
- Սննդամթերքի ինքնարժեքի, կորուստների և մնացորդների վերահսկում
- Գնումների պլանավորում և մատակարարների հետ աշխատանք
- Խոհանոցի թիմի ընտրություն, ուսուցում և զարգացում
- Սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում և վերահսկում
Պահանջներ՝
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Շեֆ Խոհարարի կամ Սու-Շեֆի պաշտոնում
- Ժամանակակից խոհանոցի և սննդի արտադրության գործընթացների լավ իմացություն
- Թիմի կառավարման փորձ
- Կազմակերպվածություն, պատասխանատվություն և առաջնորդական հմտություններ
Աշխատանքի վայրը՝ Դիլիջան