Շեֆ հրուշակագործ/ Pastry chef
Paul Armenia
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունն իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում շեֆ հրուշակագործի:
Ի՞նչ ենք ակնկալում մեր շեֆ հրուշակագործից. կազմակերպել և ղեկավարել հրուշակեղենի արտադրամասի աշխատանքը՝ ապահովելով PAUL բրենդի որակական ստանդարտներին համապատասխան արտադրանքի պատրաստումը, արտադրական գործընթացների արդյունավետությունը, սննդի անվտանգության պահանջների պահպանումը և թիմի զարգացումը։
Պարտականություններ
1. Արտադրության կառավարում
- Պլանավորել հրուշակեղենի ամենօրյա արտադրությունը՝ ըստ վաճառքի կանխատեսումների և պատվերների։
- Ապահովել արտադրանքի անխափան թողարկումը սահմանված ժամկետներում։
- Վերահսկել արտադրական գործընթացների արդյունավետությունն ու կազմակերպվածությունը։
- Կազմակերպել աշխատանքային հերթափոխերը և ռեսուրսների արդյունավետ բաշխումը։
2. Որակի վերահսկում
- Ապահովել PAUL-ի բաղադրատոմսերի և տեխնոլոգիական քարտերի խիստ պահպանումը։
- Վերահսկել պատրաստի արտադրանքի համը, տեսքը, քաշը և ձևավորումը։
- Կանխել որակի շեղումները և իրականացնել ուղղիչ գործողություններ։
- Կատարել արտադրանքի պարբերական որակի գնահատում։
3. Սննդի անվտանգություն
- Ապահովել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։
- Վերահսկել մաքրության, պահպանման ջերմաստիճանների և ապրանքների պահպանման ժամկետների համապատասխանությունը։
- Կազմակերպել սարքավորումների ճիշտ շահագործումն ու մաքրումը։
4. Թիմի ղեկավարում
- Ղեկավարել հրուշակագործների և օգնականների աշխատանքը։
- Իրականացնել նոր աշխատակիցների ուսուցում և ադապտացիա։
- Գնահատել աշխատակիցների կատարողականը և ապահովել շարունակական զարգացումը։
- Ստեղծել համագործակցային և բարձր արդյունավետությամբ աշխատանքային միջավայր։
5. Պաշարների կառավարում
- Վերահսկել հումքի օգտագործումը և նվազեցնել կորուստները։
- Մասնակցել գույքագրմանը։
- Ներկայացնել հումքի պատվերի պահանջները։
- Վերահսկել FIFO սկզբունքի պահպանումը։
6. Ծախսերի վերահսկում
- Նվազեցնել արտադրական կորուստները։
- Վերահսկել ինքնարժեքի պահպանման ցուցանիշները։
- Ապահովել հումքի արդյունավետ օգտագործումը։
7. Նոր արտադրանքի զարգացում
- Մասնակցել նոր հրուշակեղենի մշակմանը։
- Փորձարկել նոր բաղադրատոմսեր։
- Համագործակցել բրենդի և օպերացիոն թիմերի հետ նոր առաջարկների ներդրման ընթացքում։
Պահանջներ
- Առնվազն 3–5 տարվա փորձ հրուշակագործության ոլորտում:
- Առնվազն 1–2 տարվա ղեկավարի փորձ հրուշակեղենի արտադրամասում (ցանկալի է)։
- Փորձը միջազգային կամ պրեմիում սննդի բրենդում կդիտվի որպես առավելություն։
- Հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիաների խորքային իմացություն։
- Ֆրանսիական հրուշակեղենի պատրաստման տեխնիկայի իմացություն (ցանկալի է)։
- Թխման և հրուշակեղենի ժամանակակից մեթոդների իմացություն։
- Գույքագրման գործընթացների իմացություն։
- Արտադրական պլանավորման հմտություններ։
- Որակի վերահսկում։
- Կոնֆլիկտների, ժամանակի կառավարում։
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Բարձր կազմակերպվածություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6/1 :
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։