Շաուրմայի և մանղալի բաժնի խոհարար
Danak Food
Նկարագրություն
«Դանակ Ֆուդ» արագ սննդի կետը հրավիրում է աշխատանքի շաուրմայի և մանղալի բաժնի խոհարարի։
Պարտականություններ
- Աշխատանքային գոտու մշտական մաքրության և հիգիենայի պահպանում,
- Սննդի պատրաստման ընթացքում անվտանգության և սանիտարական նորմերի պահպանում,
- Ապրանքային մնացորդների վերահսկում և համալրման անհրաժեշտության տեղեկացում,
- Արագ և բարեհամբույր սպասարկում հաճախորդներին,
- Թիմի հետ համատեղ արդյունավետ աշխատանք։
Պահանջներ
- Պարտադիր՝ առնվազն 1+ տարվա փորձ,
- Արագ, ճշգրիտ և որակով աշխատելու ունակություն,
- Սանիտարահիգիենիկ նորմերի իմացություն և պահպանում,
- Պատասխանատու, կարգապահ և նախաձեռնող վերաբերմունք,
- Սթրեսակայունություն և մեծ հաճախորդահոսքի պայմաններում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։
Աշխատավայրը՝ Բաղրամյան 70/7։
«Դանակ Ֆուդ» արագ սննդի կետը հիմնադրվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել բարձրորակ, թարմ և արագ պատրաստվող ուտեստներ։ Մեր գործունեության հիմքում են բարձր սպասարկման, հաճախորդակենտրոն մոտեցման և մաքրության խիստ ստանդարտները։ Մենք ապահովում ենք հարմարավետ միջավայր, վստահելի սննունդ յուրաքանչյուր այցելուի համար՝ պահպանելով արագ սպասարկման լավագույն սկզբունքները։