
Սերտիֆիկացման փորձագետ
«INTERNATIONAL CERTIFICATION CENTRE» LLC
Պարտականություններ
- Կատարել սերտիֆիկացման աշխատանքներ,
- Իրականացնել կառավարման համակարգի աուդիտներ,
- Իրականացնել ուղղիչ և կանխարգելիչ գործողություններ,
- Վերացնել հայտնաբերված անհամապատասխանությունները,
- Մասնակցել որակի կառավարման համակարգերի կատարելագերծման աշխատանքներին,
- Ապահովել աշխատակիցների պատշաճ վերապատրաստումը,
- Մասնակցել համապատասխան փաստաթղթերի և ընթացակարգերի մշակման և կատարելագործման աշխատանքներին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ստանդարտացման / սերտիֆիկացման կամ այլ հարակից ոլորտներում,
- Նշված ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է,
- ISO ստանդարտների և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի խորացված իմացություն,
- ISO 17025 և ISO 17065 ստանդարտներով վերապատրաստում,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչային գրագիտություն,
- Գործնական հմտություններ, բարձր պատասխանատվություն, դետալնների նկատմամբ ուշադրություն։
Հավելյալ տեղեկություններ
5 օրյա աշխատանքային շաբաթ , ժ. 10:00-18:00
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ հանդիսանում է ԵԱՏՄ-ում առաջատար սերտիֆիկացման մարմիններից մեկը։ Մենք տրամադրում ենք անհրաժեշտ սերտիֆիկացման փաստաթղթեր և թույլտվություններ ինչպես ԵԱՏՄ-ի համար, այնպես էլ՝ ԵՄ-ի։ Մենք նաև իրականացնում ենք կառավարման համակարգերի ներդրում, մատուցում ենք բազմաթիվ այլ ծառայություններ։
Մեր բազմամյա փորձը և հազարների հասնող հաջողությամբ իրականացված պատվերները և ծառայությունները մեզ թույլ են տալիս քայլել վստահ և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ։