
Սաս ռիելթի տնօրեն
SAS GROUP
Նկարագրություն
ՍԱՍ ԳՐՈՒՊ-ը փնտրում է իգական սեռի տնօրեն։
Պարտականություններ
- Իրականացնել խորհրդատվության, կազմակերպել գրասենյակային տարածքների ցուցադրություն,
- Տարածքի մասին ինֆորմացիայի փոխանցում հաճախորդներին,
- Մշակել վաճառքի այնպիսի մոդել, որը կնպաստի հաճախորդների կառուցողական փոխհարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև հաճախորդների բազայի աճին,
- Իրականացնել խորհրդատվություն, հեռախոսային կապի, էլեկտրոնային փոստի և սոց. կայքերի միջոցով, տրամադրել լուսանկարներ,
- Նպաստել գործարքների կնքմանը,
- Նախապատրաստել գործարքները, վարձակալության պայմանագրերը, վարել բանակցություններ հաճախորդների հետ վարձակալության պայմանների վերաբերյալ,
- Հավաքագրել և վերլուծել տվյալները, որպեսզի որոշվի հաճախորդի պահանջմունքները, կազմել կոմերցիոն առաջարկներ, ինչպես նաև հաշվետվություններ,
- Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
- Գրագետ բանակցությունների վարման գործիքների իմացություն։
Հավելյալ նշումներ
- Իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
- Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու հմտություններ,
- Բարձր մրցակցային աշխատավարձ։
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: