Get our free app. It won't take up space on your device

Սարքավորման օպերատոր-կարգավորող

SANTA MONICA LLC

Industry: Production, Operations
Deadline: 5/31/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 150,000-250,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior

Նկարագրություն

ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և պարտաճանաչ անձանց՝ սարքավորումների օպերատոր-կարգավորողի թափուր հաստիքը համալրելու նպատակով։

Պարտականություններ

  • Արտադրական պլանին համապատասխան շահագործել իրեն կցված սարքավորումները՝ հետևելով հաստատված ընթացակարգերին և անվտանգության կանոններին,
  • Կատարել իրեն կցված սարքավորումների ոչ բարդ տեխնիկական զննումն ու պարզ տեխնիկական սպասարկումն՝ ըստ հաստատված ընթացակարգերի և ժամանակացույցի՝ սարքավորման անխափան աշխատանքը ապահովելու նպատակով,
  • Ապահովել իրեն կցված սարքավորումների և աշխատանքային տարածքի մաքրությունը,
  • Կանխել անորակ և ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքի արտադրումը, հումքի և նյութերի ոչ ռացիոնալ օգտագործումը,
  • Պահպանել աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները,
  • Առաջարկել և իրականացնել իրեն կցված սարքավորումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Պահանջներ

  • Կրթությունը ինժեներական ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Համապասխան աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ֆիզիկական առողջություն․ չպետք է ունենա հենաշարժիչ համակարգի և կոորդինացիայի խախտում, վատ տեսողություն,
  • Ուշադիր և զգոնությամբ աշխատելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։

Հավելյալ նշումներ

Եթե չունեք սարքավորումների հետ աշխատելու գիտելիք կամ փորձ, մենք պատրաստ ենք ապահովել ամբողջական ուսուցում։ Այդ դեպքում կարևոր է սովորելու պատրաստակամությունը և տեխնիկական հմտություններ ձեռք բերելու ունակությունը։

Նախատեսված է փորձաշրջան՝ 3 ամիս ժամկետով։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00 – 18:00։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։

Company օverview
address
Address
Րաֆֆու 115/4, Երևան, ՀՀ
address
Number of employees
16-50
Phone
Phone
98002716

ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն սկսել է իր գործունեությունը 2008թ.՝ փոքր արտադրամասից հետևողական աշխատանքի և նվիրվածության շնորհիվ վերաճելով լայնածավալ արտադրության:

Այսօր ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն մասնագիտացած է ձգվող թաղանթների արտադրության և ավելի քան 50 տեսակի կպչուն ժապավենների տեխնոլոգիական մշակման ու մատակարարման մեջ: Մենք նաև առաջարկում ենք ապրանքանշանի կամ օրենքով թույլատրելի ցանկացած այլ բովանդակության տպագրություն կպչուն ժապավենի վրա:

Ընկերության մյուս կարևոր ուղվածությունն է պալետներ և արկղեր փաթեթավորող սարքավորումների մատակարարումը: Ուստի 2011թ.-ից մեր Ընկերությունը սերտորեն համագործակցում է եվրոպական շուկայի առաջատարներից SIAT S.p.A ընկերության հետ, և այժմ վերջինիս վաճառքի պաշտոնական գործակալն (distributor) է Հայաստանում:

2024թ․-ից մեր Ընկերությունը գործի է դրել նաև ալյումինե թիթեղյա տարաների արտադրություն։

2025թ․-ից մեր ապրանքատեսականին համալրվել է ԱՄԷ-ում արտադրվող DOLPHIN սիլիկոնային հերմետիկ նյութերով, շինարարական փրփուրներով, աէրոզոլային ներկերով և սոսինձներով։

See more
Benefits
Free meals
Free meals
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media