Get our free app. It won't take up space on your device

Ռենտգեն տեխնիկ

«Վարդանանց» ՆԲԿ

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Medical, Health
Deadline:
5/5/2024
Job posting has expired

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը աշխատանքի է հրավիրում ռենտգեն արհեստավարժ տեխնիկի:

Պարտականությունները`

  • ռենտգեն սարքի սենյակի նախապատրաստում
  • Հիվանդի նախապատրաստում ռենտգեն հետազոտությանը
  • Հետազոտության անցկացում
  • Հետազոտության ընթացքում և ավարտից հետո հիվանդի ինքնազգացողության վերահսկում։

Ձեզանից կպահանջվի՝

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն բժշկական կրթություն
  • Վերջին 3 տարվա ընթացքում մասնագիտական կատարելագործումներ
  • Երակային մուտքի ապահովման վարժ հմտություն
  • Սպասարկման և էթիկայի նորմերի պահպանում
  • Հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի վարժ տիրապետում
  • Համակարգչային և ինտերնետային գրագիտություն։

Ձեզ առաջարկվում է՝

  • ժամանակակից չափանիշներին համապատասխանող աշխատանքային պայմաններ
  • Մրցունակ վարձատրություն
  • Բժշկական ապահովագրություն։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Մեր մասին մանրամասն՝ https://vcim.am/description/

Company օverview
address
Address
ք. Երևան, Վարդանանց 18/1
address
Number of employees
151-500
Phone
Phone
041855405

Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։

Ի՞նչն է մեզ առանձնացնում.

  • Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
  • Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
  • Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
  • Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
  • Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։
See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media