
Ռենտգեն օպերատոր
GDC dental shop
Նկարագրություն
Դիմաքս-Ռեյ համակարգչային տոմոգրաֆիկ ախտորոշման կենտրոնին անհրաժեշտ է ռենտգեն օպերատոր:
Մինչև 40 տարեկան:
Պարտականություններ
Պացիենտների գրանցում
Համակարգչային ախտորոշում (նկարել հատուկ Planmeca ռենտգեն սարքով)
CD/DVD սկավառակի ձայնագրում և տրամադրում պացիենտին
Պահանջներ
Բարձրագույն կրթություն
Համակարգչային նվազագույն գիտելիքների իմացություն
Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետումը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը` Երկուշաբթի-շաբաթ։
Պահանջում է լինել պարտաճանաչ, աշխատասեր և պատասխանատու:
Մանրամասների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով:
GDC(Gegama Dental Company) ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է ստոմատոլոգիական նյութեր և սարքավորումներ արտադրող համաշխարհային ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունն առաջարկում է ոլորտի պահանջներին համապատասխան ապրանքների ամբողջական տեսականի: GDC-ն պաշտոնական ներկայացուցիչ է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Nobel Biocare, AlphaBioTec, KAVO, DÜRR Dental, Amann Girrbach, Planmeca Oy, Admetec, Strauss&Co և այլն: Մենք անդադար հետևում ենք համաշխարհային ստոմատոլոգիական շուկայում առկա նոր միտումներին և տեխնոլոգիաներին և ընդլայնում ենք մեր արտադրանքի տեսականին, որպեսզի բոլոր նորագույն տեխնոլոգիաները ժամանակին հասանելի դարձնենք Հայաստանի ստոմատոլոգներին և ատամնատեխնիկներին: