Get our free app. It won't take up space on your device

Ռեֆերենտ-գործավար

Offer LLC

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Architecture, Construction
Deadline:
8/27/2026

Նկարագրություն

«Օֆֆեր» ՍՊԸ-ն փնտրում է նախաձեռնող, պատասխանատու, մանրուքներին ուշադիր և դրական մտածելակերպ ունեցող ռեֆերենտ-գործավար՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Աջակցել ժողովների, հանդիպումների, քննարկումների և այլ միջոցառումների կազմակերպմանը, ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների հետ,
  • Կազմել և ձևակերպել պաշտոնական գրություններ, նամակներ, հաշվետվություններ և այլ գրավոր փաստաթղթեր՝ ապահովելով դրանց հստակությունը, ճշգրտությունը և մասնագիտական որակը,
  • Ներքին և արտաքին հաղորդակցության կազմակերպում (էլեկտրոնային, հեռախոսային ամենօրյա հաղորդակցություն),
  • Տնօրենի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում և վերահսկում,
  • Բազաների հետ աշխատանք,
  • Գործառնական փաստաթղթերի կազմում,
  • Կազմակերպության ղեկավարի գրասենյակային աշխատանքների իրականացմանը աջակցություն, օրակարգի վարում։

Պահանջներ

  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչային գիտելիքներ, Microsoft Office-ի գերազանց իմացություն,
  • Կազմակերպչական, բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ակտիվ և վերլուծական մտածողություն,
  • Վերջնաժամկետները պահելու կարողություն,
  • Ճկունություն, փոփոխվող պայմաններին արագ հարմարվելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00։

Company օverview
address
Address
Ք․Երևան, Խորենացի 33
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 77 409999

«ՕՖՖԵՐ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը ձևավորել է ավելի քան 50 բարձրակարգ մասնագետներից բաղկացած հզոր ինժեներական թիմ։

Մենք մասնագիտացած ենք ցանկացած բարդության ենթակառուցվածքային, էներգետիկ և քաղաքաշինական օբյեկտների համալիր նախագծման մեջ՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան ճշգրտություն և հուսալիություն:

Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, մեր թիմը միավորում է նախաձեռնող, էներգիայով լի և բազմամյա փորձառություն ունեցող մասնագետների, ովքեր հանդիսանում են էներգետիկայի և քաղաքաշինության ոլորտի բարձր որակավորում ունեցող փորձագետներ։

Պարբերաբար բարձրացնում են իրենց մասնագիտական որակավորումը և քաջատեղյակ են ժամանակակից տեխնոլոգիաներից ու ինժեներական նորագույն ծրագրերից։

Ժամանակակից ծրագրերի օգտագործումը, ինչպիսին են AutoCad, Civil 3D, Archicad, Revit, SolidWorks, Corel Draw, ArcCatalog,GIS, 1C, Armestimate, Grand Smeta,, թուհլ են տալիս մեր մասնագետներին աշխատանքները կատարել անթերի և ժամանակին։

Օֆֆեր ՍՊԸ ընկերությունն իրականացնում է հետևյալ աշխատանքները՝

  • 022 կՎ,04 կՎ 6,10 կՎ Նոր միացումների նախագծում
  • 6/04 կՎ ,10/04 կՎ Ենթակայանների նախագծում
  • Նախահաշվային փաստաթղթերի կազմում
  • 022 կՎ,04 կՎ 6,10 կՎ Էլեկտրահաղորդման գծերի նախագծում
  • Գեոդեզիական աշխատանքներ
  • Գեոլոգիական աշխատանքներ
  • Ռելեական պաշտպանություն և ավտոմատիկա
  • Ճարտարապետական նախագծեր
  • Արևային կայանների նախագծում
  • Շինարարության նախագծում, իրականացում մինչև վերջնական հանձնում և ավարտական ակտի կազմում
  • Նախագծերի փորձաքննություն
See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Preferential financial services
Preferential financial services
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media