Քարտուղար/Գործավար
Սեքյուրիթի Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
«Սեքյուրիթի Գրուպ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Քարտուղար/ Գործավարի՝ առկա համակարգված գործընթացների վարման համար։
Փնտրում ենք համակարգային մտածողություն ունեցող աշխատակից ընկերության գործավարության և վարչական գործընթացների արդյունավետ կազմակերպման և վերահսկման համար։
Պարտականություններ
- Գործավարության վարում (մուտքային/ելքային փաստաթղթեր, գրանցում, հաշվառում, արխիվ),
- Փաստաթղթերի և առաջադրանքների կատարման ժամկետների վերահսկում, ծառայողական նյութերի պատրաստում (նամակներ, տեղեկանքներ, ակտեր),
- Տվյալների բազաների վարում (օբյեկտներ, հաճախորդներ), էլեկտրոնային փոստի վարում։
- Թվային արխիվի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպում
-
Գործընթացների պլանավորում՝ հանդիպումների և ժողովների կազմակերպում, օրացույցի վարում (Google/Outlook), վերջնաժամկետների վերահսկում
-
Հհաշվետվությունների պատրաստում (Excel/Google Sheets)
Պահանջներ
-
Microsoft Office, Google Workspace և «Cloud» ծրագրերով աշխատելու կարողություն
-
Տվյալների և ֆայլային համակարգերի հիմունքների իմացություն
-
CRM համակարգերի (Bitrix24, amoCRM) և ավտոմատացման գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09։00-18։00 (1 ժամ ընդմիջում) աշխատանքային օրերին։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։ Աշխատավարձը 150000 դր․ փորձաշրջանում։ Հիմնական աշխատավարձը՝ կախված հմտություններից։
Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝
- Տարածքների, արտադրական շինությունների, պահեստների և գրասենյակների պահպանություն,
- Առևտրային կենտրոնների, ռեստորանների, ակումբների և զվարճանքի օբյեկտների պահպանություն,
- Առանձնատների, բնակարանների և գույքի պահպանություն,
- Բեռնափոխադրման ուղեկցման ծառայություններ՝այդ թվում ժամանակավոր կայանման վայրերում,
- Ֆիզիկական անձանց կյանքի և առողջության պաշտպանություն, անհատական պահպանություն, թիկնապահություն,
- Պահպանվող օբյեկտների և մասսայական միջոցառումների անցկացման վայրերի հասարարկական կարգի պահպանում,
- Պահպանության ծառայություններ բժշկական հաստատություններին