Get our free app. It won't take up space on your device

Պրոֆիլների և շին․ նյութերի պահեստի պատասխանատու

ASEDL LLC

City: Yerevan
Salary:
Monthly 210,000-300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Other, Sales, Business Development
Deadline:
10/16/2023
Job posting has expired

Նկարագրություն

ԱՍԷԴԼ-ն աշխատանքի առաջարկ ունի պահեստների կառավարման փորձ ունեցող մասնագետների համար:

Պարտականություններ

  • Հետևում է պահեստի բոլոր տեսակի պաշարների մնացորդներին
  • Հետևում է պահեստի բոլոր տեսակի պաշարների ճիշտ բաշխվածությանը և դասավորվածությանը
  • Կազմակերպում և վերահսկում է պահեստներում կատարվող գույքագրման աշխատանքները
  • Վերահսկում է բոլոր պաշարների քանակների, գործարքների ճիշտ և հստակ մուտքագրումը համապատասխան ծրագիր
  • Մշակում է պահեստում ապրանքների դասավորվածության կարգը, պահեստի դասավորվածության գծագիրն ներկայացնում է հաստատման ,հետևում է, որ ապրանքները պահեստում դասավորվեն ըստ մշակված կարգի
  • Ապահովում է պահեստում առկա բոլոր պաշարների ապրանքային որակական հատկանիշների համապատասխան պահպանման պայմանները
  • Կազմակերպում է ապրանքների բարձման և բեռնաթափման աշխատանքներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Պլանավորման ունակություն
  • 1C ծրագրի իմացություն
  • Ֆիզիկական աշխատանք իրականացնելու ունակություն

Հավելյալ նշումներ

Ընկերությունը աշխատում է 6օրյա աշխտանքային գրաֆիկով.:

Company օverview
address
Address
Ք.Երևան,Միկոյան 10
address
Number of employees
51-150
Phone
Phone
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
No dress code
No dress code
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media