Get our free app. It won't take up space on your device

Պրոդուկտ մենեջեր

Արիկո-Գոռ ՓԲԸ

Location: Abovyan
Salary:
Monthly starting from 300 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Production, Operations
Deadline:
11/5/2026

Նկարագրություն

Կառավարել և զարգացնել տետրերի ու ալբոմների տեսականին՝ վերլուծելով առկա վաճառքը և ստեղծելով պահանջարկ ունեցող, շահութաբեր նոր ապրանքատեսակներ

Պարտականություններ

  • Վերլուծել տետրերի և ալբոմների վաճառքը՝ ըստ ապրանքատեսակի, գնորդի և սեզոնի.
  • Բացահայտել վաճառքի աճ կամ նվազում ունեցող տեսակները և ներկայացնել առաջարկություններ.
  • Ուսումնասիրել Հայաստանի շուկան, տեղական ու ներմուծվող մրցակիցների տեսականին, գները, որակը և ձևավորումները.
  • Հետևել դպրոցականների ու երիտասարդների նախասիրություններին՝ շապիկների դիզայնի, թեմաների և ձևաչափերի առումով.
  • Մշակել նոր հավաքածուների և ապրանքատեսակների գաղափարներ՝ դպրոցական ու առարկայական տետրերից մինչև նկարչական ալբոմներ և էսքիզների տետրեր.
  • Պատրաստել հստակ տեխնիկական առաջադրանքներ դիզայներների և արտադրության համար՝ սահմանելով ձևաչափը, թերթերի քանակը, թղթի ու շապիկի պահանջները, ամրացման և հարդարման տարբերակները.
  • Հաշվապահության և արտադրության պատասխանատուների հետ հաշվարկել մեկ միավորի ինքնարժեքը, առաջարկվող վաճառքի գինը և շահութաբերությունը.
  • Կազմակերպել փորձնական խմբաքանակների թողարկումը, հավաքել արձագանքները և առաջարկել հետագա արտադրության ծավալները.
  • Վերահսկել ապրանքի ամբողջ ընթացքը՝ գաղափարից մինչև վաճառք, թարմացում կամ տեսականուց հանում.
  • Պահեստի և վաճառքի պատասխանատուների հետ մշակել դանդաղ վաճառվող մնացորդների նվազեցման առաջարկներ.
  • Մասնակցել հիմնական մեծածախ գնորդների, դիստրիբյուտորների և խանութների հետ հանդիպումներին.
  • Հավաքել գնորդների առաջարկները և դրանց հիման վրա նախաձեռնել արտադրանքի բարելավումներ.
  • Մշակել նոր տեսականու ներկայացումներ, կատալոգներ և վաճառքի հիմնավորումներ.
  • Օգնել վաճառքի թիմին ներկայացնել արտադրանքի առավելությունները՝ որակ, դիզայն, գին և գնորդի համար շահավետություն.
  • Գնահատել հաճախորդի ապրանքանիշով արտադրության և անհատական պատվերների հնարավորությունները։

Պահանջներ

Կրթություն

  • բարձրագույն, միջին մասնագիտական

Աշխատանքային փորձ

  • Առնվազն 3 տարվա փորձ ապրանքի, տեսականու կամ կատեգորիայի կառավարման ոլորտում.
  • Փորձ գրենական պիտույքների, թղթե արտադրանքի, տպագրության, հրատարակչության կամ ոչ պարենային ապրանքների ոլորտում։ Արտադրական միջավայրում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Պարտադիր հմտություններ

  • Արտադրանքի տեխնիկական բնութագրերը հասկանալու կարողություն՝ թղթի խտություն, սպիտակություն, ձևաչափեր, ամրացման տեսակներ, տպագրություն և շապիկի հարդարում
  • Վաճառքի, ինքնարժեքի, շահութաբերության և պահեստային մնացորդների վերլուծության հմտություններ.
  • Excel-ի կամ Google Sheets-ի լավ իմացություն.

Ցանկալի հմտություններ

  • Զարգացած տեսողական ճաշակ և հստակ տեխնիկական առաջադրանք ձևակերպելու կարողություն.
  • Գնորդների հետ հաղորդակցվելու, բանակցություններին մասնակցելու և առաջարկները հիմնավորելու հմտություններ.
  • Հայերենի լավ իմացություն։ Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝

  • 6 օրյա, ժամը 9․00-ից 18-00, շաբաթ օրը՝ ժամը 9․00-ից 15-00
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media