
Փրկարար
Water World
Նկարագրություն
«Ջրաշխարհ»–ն աշխատանքի է հրավիրում լողալ իմացող փրկարարների։
Պարտականություններ
- Հաճախորդների նկատմամբ ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և բարեկիրթ վերաբերմունք:
- Ապահովել և վերահսկել հաճախորդների անվտանգությունը լողավազաններում։
- Զգոն և ուշադիր լինել ջրայգում հանգստացող հաճախորդների նկատմամբ։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթությունը (լողի բաժին) ցանկալի է:
- Լողալու կարողությունը պարտադիր է,
- Սեռը՝ արական, իգական,
- Տարիքը՝ 18–35 տարեկան։
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին։
Երևանի ջրաշխարհը բացվել է 2001 թվականին։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։ Ջրաշխարհը գտնվում է Երեւան քաղաքի գեղատեսիլ տարածքում և պատրաստ է միաժամանակ ընդունել և սպասարկել մինչև 2 հազար մարդու: Մենք առաջարկում ենք բոլոր պայմանները լավ հանգստի համար ՝ ջրային տարբեր տեսարժան վայրեր, ջակուզի, լողավազաններ, մանկական գոտիներ, VIP հանգստի գոտիներ, պրոֆեսիոնալ մերսման ծառայություններ, դաջվածք, լուսանկարչական ծառայություն, սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութ, հարմար ավտոկայանատեղի: Ջրաշխարհը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով, իսկ հաճախորդների անվտանգության մասին հոգ կտանեն փրկարարների և մարզիչների փորձառու թիմը: Սա հիանալի տեղ է ամառային տապից խուսափելու և ընտանիքի և ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար: