Փոխհատուցումների և արտոնությունների մասնագետ
Ucom
Նկարագրություն
Փոխհատուցումների և արտոնությունների մասնագետը պատասխանատու է Ucom ընկերությունում մրցունակ, արդար և արդյունավետ վարձատրության ու արտոնությունների համակարգերի ձևավորման, իրականացման և շարունակական կատարելագործման համար։
Պարտականություններ
- Ուսումնասիրել աշխատաշուկան, պլանավորել, իրականացնել և բարելավել ֆինանսական և ոչ ֆինանսական մոտիվացիոն վարձատրության ծրագրերը՝ ապահովելով մրցունակ պայմաններ,
- Բանակցել գործընկեր կազմակերպությունների հետ՝ աշխատակիցներին մրցունակ արտոնությունների փաթեթներ տրամադրելու և գործող արտոնությունները պարբերաբար թարմացնելու համար,
- Մասնակցել բժշկական ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացին՝ նպաստելով առավել արդյունավետ պայմանների ձեռքբերմանը,
- Կազմակերպել ծառայողական բջջային կապի տրամադրման գործընթացը համաձայն գործող ընթացակարգերի,
- Մասնակցել խրախուսական ծրագրերի մշակման և պարգևավճարների հաշվարկի գործընթացներին, իրականացնել վերլուծություններ և հաշվետվություններ,
- Ապահովել աշխատակիցների վարձատրությանը վերաբերող վճարումների հաշվարկը, ստուգումն ու հրամանագրումը,
- Ներկայացնել վերլուծություններ և առաջարկություններ աշխատավարձերի վերանայումների, վերաբաշխումների և լրավճարների սահմանման մասով,
- Ապահովել վարձատրության և արտոնությունների գործընթացների և փաստաթղթաշրջանառության ճշգրիտ վարումը,
- Ապահովել արդյունավետ համագործակցություն ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտական, ֆինանսական կամ կառավարման ոլորտում),
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարձատրության, արտոնությունների կառավարման կամ HR ոլորտում,
- ՀՀ աշխատաշուկայի, հարկային և աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների իմացություն,
- Վերլուծական մտածողություն և թվային տվյալների հետ արդյունավետ աշխատանքի հմտություններ,
- Excel-ի և այլ վերլուծական գործիքների շատ լավ իմացություն,
- Բարձր պատասխանատվություն, գաղտնի տեղեկատվության պահպանման ունակություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Թիմում և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։