Փոխանակման կետի աշխատակից
SAS GROUP
Նկարագրություն
Փնտրվում է տարադրամի փոխանակման կետի աշխատակից։
Պարտականություններ
- Տարադրամի փոխանակման կետում գործարքների կատարում։
- Առկա դրամական միջոցների շարժի վերահսկում։
- Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ,
- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
- Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է,
- Հաղորդակցման հմտություն,
Հավելյալ նշումներ
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական։
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: