Get our free app. It won't take up space on your device

Փորձնակության հնարավորություն Բեկոն Պրոդուկտում “Ձեր գիտելիքը՝ համեմված մեր փորձով”

Bacon Product LLC

City: Abovyan
Employment type: Internship
Work schedule: Other
Work experience: Not required, Junior
Industry: Production, Operations
Students will also be considered
Deadline:
7/9/2025

Վերջին կուրսի ուսանո՞ղ ես, մագիստրանտ թե՞ պարզապես նոր ես ավարտել և փնտրում ես քո առաջին մասնագիտական մարտահրավերը։

Բեկոն Պրոդուկտ ընկերությունը հայտարարում է փորձնակության ծրագիր՝ մի շարք առանցքային բաժիններում։ Սա բացառիկ հնարավորություն է՝ տեսնելու իրական բիզնեսը ներսից, ձեռք բերելու գործնական փորձառություն և սկսել կարիերադ Հայաստանում սնունդ արտադրող ամենամեծ կազմակերպություններից մեկում։

📦 Ո՞ր բաժիններում կարող ես անցնել փորձնակություն

🧪 Product Management / Պրոդուկտ մենեջմենթ

Դարձիր այն մարդը, ով կապում է շուկայի պահանջը՝ արտադրության հնարավորությունների հետ։ Սովորիր, թե ինչպես է գաղափարը վերածվում ապրանքի՝ համագործակցելով տեխնոլոգների, մարքեթինգի և մատակարարման թիմերի հետ։

💼 Logistics / Ներգնա լոգիստիկա

Ճանաչիր մատակարարման շղթան՝ սկսած երթուղիներ կառուցելուց մինչև ապրանքի հայտնվելը սառնարանում։ Սովորիր համակարգերի միջոցով ղեկավարել առաքումներ, երթուղիներ և ամեն րոպեն արդյունավետ օգտագործել։

🛒 Procurement / Գնումներ

Իմացիր՝ ինչպես են ընտրվում նյութերը, բանակցվում գները և ստեղծվում արժեքը խելացի գնումների միջոցով։ Զարգացրու բանակցային հմտություններդ և ռազմավարական մտածողությունդ։

📊 Finance / Ֆինանսներ

Սովորիր հասկանալ բյուջեն, ծախսերը, ապրանքի ինքնարժեքը, կանխատեսումները և ռիսկերն՝ այնպես, ինչպես անում են արտադրական իրականության մեջ։ Դու կտեսնես՝ ինչպես են թվերը ձևավորում իրական որոշումներ։

🛍 Sales / Վաճառք

Դարձիր այն մարդը, ով ընկերությունը ներկայացնում է վաճառողին և իրական գնորդին։ Սովորիր ինչպես են կառուցվում հաճախորդների հետ հարաբերություններն ու ինչպես է KPI-ն վերածվում իրական վաճառքի։

📣 Marketing / Մարքեթինգ և թրեյդ մարքեթինգ

Կապ ստեղծիր ապրանքի և սպառողի միջև։ Սովորիր պատմել ապրանքի պատմությունը, ղեկավարել արշավներ և վերլուծել շուկան՝ օգտագործելով ինչպես թվային, այնպես էլ ստեղծագործական գործիքներ։

👥 Human Resources / Մարդկային Ռեսուրսների կառավարում

Սովորիր՝ ինչպես են ձևավորվում թիմերը, ինչպես են անցկացվում հարցազրույցները և ինչպես է կորպորատիվ մշակույթը ազդում աշխատանքի որակի վրա։ Մարդկային ռեսուրսները «մարդկային» դարձնելու ժամանակն է։

Ի՞նչ կստանաս

  • Իրական աշխատանքային փորձ՝ ոլորտի պրոֆեսիոնալների կողքին, որը կարող ես նաև վստահորեն նշել քո CV-ի մեջ,
  • Գործնական հմտություններ, որոնք հրաշալիորեն համադրվում են տեսության հետ,
  • Սերտիֆիկատ և հետադարձ կապ ոլորտի մասնագետներից,
  • Աշխատանքի հնարավորություններ լավագույն մասնակիցների համար։

Ո՞վ կարող է դիմել

  • Բակալավրի վերջին կուրսի ուսանողներ,
  • Մագիստրատուրայի ուսանողներ,
  • Վերջին երկու տարվա ընթացքում ավարտած և փորձնակություն փնտրող երիտասարդ մասնագետներ։

Արի, որ միասին զարգացնենք քո գիտելիքները՝ համեմված մեր փորձի բաղադրատոմսով

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Number of employees
151-500
Phone
Phone
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Free parking
Free parking
Company car
Company car

Spread the word! Share this job on social media