Պլաստիկե արկղերի արտադրության բանվոր
Spayka LLC
Նկարագրություն
Պլաստիկե արկղերի արտադրամասում իրականացնել բանվորի աշխատանքը:
Պարտականություններ
- Կատարել հումքի բարձում, բեռնաթափում,պահուստավորում:
- Կատարել պատրաստի արտադրանքի տեղափոխում դեպի պահեստ, արտադրամաս և հակառակը, ինչպես նաև բարձում համապատասխան մեքենաների մեջ:
- Հետևել արտադրամասի կոկիկությանը և դասավորվածությանը:
- Կատարել հոսքագծի օպերատորի կամ անմիջական ղեկավարի հանձնարարականները:
Պահանջներ
- Միջնակարգ կրթություն,
- Պատասխանատու, կարգապահ
- Արագաշարժ և ֆիզիկապես առողջ
Հավելյալ նշումներ
Զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 099 62 77 84
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: