Get our free app. It won't take up space on your device

Pierre Fabre բրենդի դիջիթալ մարքեթինգի մասնագետ

Alfa-Pharm CJSC

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
9/2/2026

Նկարագրություն

Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է փորձառու դիջիթալ մարքեթինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի ՀՀ-ում Pierre Fabre ընկերության թվային ռազմավարության մշակում։

Պարտականություններ

Իրականացնում է թվային ռազմավարության մշակում,

• Բիզնես նպատակներին համապատասխան մարքեթինգային պլանների կազմում և իրականացում,

• Իրականացնում է գովազդային բյուջեի արդյունավետ բաշխում և վերահսկում,

• Իրականացնում է շուկայի հետազոտություն, ոլորտի նոր միտումների (թրենդների) մշտադիտարկում և վերլուծում է մրցակիցներին,

• Կառավարում է սոցիալական մեդիա հարթակները (Facebook, Instagram, LinkedIn, TikTok), մշակում է կոնտենտ-պլան և իրականացնում գովազդային արշավներ,

• Իրականացնում է գովազդային արշավների ստեղծում և օպտիմալացում Google Ads, Meta Ads և այլ հարթակներում,

• Ապահովում է կայքի տեսանելիության բարձրացումը որոնողական համակարգերում՝ բանալի բառերի հետազոտության և տեխնիկական օպտիմալացման միջոցով,

• Իրականացնում է գրագետ և թիրախային տեքստերի (copywriting) պատրաստում կայքի, բլոգի և սոցիալական հարթակների համար,

• Համագործակցում է դիզայներների հետ կամ ինքնուրույն պատրաստում է պարզ վիզուալներ և կարճ հոլովակներ (Reels/TikTok),

• Կազմակերպում է էլեկտրոնային նամակների միջոցով արշավներ՝ օգտագործելով Mailchimp և այլ գործիքներ,

• Իրականացնում է տվյալների վերլուծություն՝ օգտագործելով Google Analytics և այլ գործիքներ՝ կայքի այցելությունների և գովազդային արշավների արդյունավետության գնահատման համար,

• Վերահսկում է KPI-ները՝ չափելով արդյունքները հիմնական ցուցանիշներով (ROI, CTR, Conversion Rate) և ներկայացնելով հաշվետվություններ,

• Ապահովում է դիջիթալ մարքեթինգի տարեկան պլանավորման գործընթացը՝ ներառյալ նոր գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրումը,

• Սերտորեն համագործակցում է կոմերցիոն բաժնի հետ Pierre Fabre ընկերության ապրանքանիշների առաջխաղացման ծրագրերի մշակման, գովազդային արշավների, ակցիաների իրականացման հարցում,

• Իրականացնում է մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպում է վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ,

• Ապահովում է Pierre Fabre ընկերության ապրանքանիշների առաջխաղացումը ընկերության կայքի, սոցիալական ցանցերի միջոցով և դիջիթալ այլ հարթակներում,

• Կատարում է անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ:

• Ընկերության ստորաբաժանումներից պահանջել համապատասխան նյութեր և իր լիազորությունների սահմաներում կատարել համապատասխան գործառույթներ,

• Ընկերության ստորաբաժանումներից պահանջել համապատասխան նյութեր և տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար,

• Իր աշխատանքներն իրականացնելու համար համագործակցել կառուցվածքային ստորաբաժանումների հետ,

• Իր գործառույթներին վերաբերվող հարցերի շուրջ տալ պարզաբանումներ, առաջարկություններ, ինչպես նաև պատրաստել առաջարկություններ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ,

• Ծանոթանալ ընկերության ղեկավարության որոշումների նախագծերին, որոնք վերաբերվում են իր պատասխանատվության բնագավառին

• Ներկայացնել առաջարկություններ՝ ուղղված իր պարտկանությունների կատարման բարելավմանը և կատարելագործմանը,

• Մասնակցել որակավորման բարձրացմանն ուղղված ծրագրերին:

Պահանջներ

Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում, դիջիթալ մարքեթինգ, ծրագրավորում

• Հաղորդակցության գերազանց հմտություններ,

• Վերլուծական մտածողություն,

• Նախագծերի կառավարման ունակություն,

• Թիմում աշխատելու հմտություններ,

• Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման

• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,

• Համակարգչային ծրագրերի լավ իմացություն MS Office

• Դիջիթալ գործիքակազմի ամբողջական տիրապետում և աշխատանքային փորձ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ Հնգօրյա, և ժամեր՝ 09:00-18:00

Company օverview
address
Address
Արարատյան 80
address
Number of employees
501-1000
Phone
Phone
011700500

«Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 30 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով:

Ընկերությունն իրականացնում է ուղղակի ներմուծումներ ավելի քան 70 համաշխարհային առաջատար արտադրողներից` այդ թվում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Հնդկաստանից եւ այլն, միաժամանակ համագործակցում է նաեւ տեղական արտադրողների հետ: Մեր գործընկերներն են հանդիսանում այնպիսի հայտնի ընկերություններ ինչպիսիք են` "Les Laboratories Servier”, "Sanofi-Aventis”, "Abbott”, "Berlin-Chemie AG”, "Novartis Consumer”, "Bayer Consumer”, "Hoffman-La Roche”, "Nycomed Austria”, "Pfizer” և այլն:

Ընկերության ժամանակակից լոգիստիկ կենտրոնը սարքավորված է առաջնակարգ հոսքագծային տեխնիկայով, որը համապատասխանում է դեղամիջոցների պահպանման, մշակման և բաց թողնման ամենախիստ պահանջներին: Լոգիստիկ կենտրոնի բարձր թողունակությունը հնարավորություն է տալիս ժամանակին և որակյալ կազմակերպել մեր կողմից իրացվող տեսականու առաքումն ավելի քան 600 դեղատներ և 150 բուժհաստատություններ:

«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը բաղկացած է 170 դեղատներից, այդպիսով հանդիսանալով հանրապետությունում ամենամեծ և աշխարհագրորեն սփռված ցանցը: Ցանցի դեղատները գործում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Վայք, Սևան, Մարտունի, Աբովյան, Հրազդան, Արմավիր, Արարատ, Կապան քաղաքներում և նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ցանցի աշխարհագրությունը, այդպիսով հասանելի դառնալով ՀՀ ողջ տարածքում:

Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է ավելի քան 900 աշխատակիցներից, որոնց թվում են ընկերության ուսուցման կենտրոնում շարունակական կրթություն ստացող բարձրակարգ դեղագետները, լոգիստիկայի մասնագետները, վաճառքի մենեջերները և ղեկավար անձնակազմը: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, օգնել մայրերին ճիշտ կերակրել իրենց երեխաներին, առաջարկել բարձրորակ կոսմետիկա և օպտիկա:

Starting from 1996, Alfa-Pharm has been successfully engaged in the import, wholesaling and retailing of medicines in Armenia. Company has straight delivery from leading European and American manufacturers and has positioned itself as a reliable partner of companies such as "Les Laboratories Servier”, "Sanofi-Aventis”, "Abbott”, "Berlin-Chemie AG”, "Novartis Consumer”, "Bayer Consumer”, ”Astelas”, "Actavis”, "Hoffman-La Roche”, "Nycomed Austria”, "Philco pharma”,"Pfizer”, etc.. The central distribution area of 3600 q.m. is equipped with the state-of-the-art computer controlled conveying storage system that meets all the requirements of the quality control. The storage capacity allows timely and accurate delivery of products to over 600 pharmacies and 150 other medical entitles.

The own chain of "Alfa Pharm” consists of 170 pharmacies which are located in many regions of Armenia. The pharmacies are located in the cities Yerevan, Gyumri, Vanadzor, Stepanavan, Vaik, Sevan, Martuni, Abovian, Razdan, Armavir and Ararat. Alfa-Pharm employs over 900 people, including pharmacists, operators, sales staff, operations managers, and the administration. Our employees undergo continued education program in the training centre of the Company. Their day to day work is aimed at helping people of our country feel healthy, provide babies with proper food and use the right cosmetics and optics.

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media