Photo Editor
Alex Textile
Նկարագրություն
Ընկերությունը հրավիրում է աշխատանքի փորձառու նկարների խմբագրի (Photo Editor), որը կզբաղվի,լուսանկարների մշակմամբ։ Թեկնածուն պետք է ունենա Adobe Photoshop-ի կամ նման ծրագրերի լավ իմացություն, արագ և ճշգրիտ աշխատանքային մոտեցում, ինչպես նաև լավ վիզուալ ճաշակ։
Պարտականություններ
- Նկարների մշակում և խմբագրում (գունային հավասարեցում, retouching, background removal և այլն),
- Անբավարար լուսավորությամբ կամ անկյունով լուսանկարների ուղղում,
- Retouching՝ մաշկի, ֆոնի և այլ մանրուքների ճշգրտում,
- Ֆոնի հեռացում կամ փոխարինում ըստ պահանջի։
Պահանջներ
- Adobe Photoshop-ի և/կամ Lightroom-ի լավ իմացություն,
- Նկարների մշակման փորձ,
- Զգայունություն գույների և կոմպոզիցիայի նկատմամբ,
- Ժամանակին առաջադրանքների կատարում։
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: