Պետական գնումների/տենդեռ/ համակարգման աշխատակցուհի
Leges LLC
Նկարագրություն
«Լեգես» ՍՊԸ-ն շուրջ 15 տարի գործում է որպես իրավաբանական կազմակերպություն, որի կառուցվածքային բաժիններից մեկը գնումների համակարգման բաժինն է։ Նշված բաժնում առկա թափուր հաստիքը համալրելու նպատակով հրավիրում ենք պատասխանատու և նախաձեռնող աշխատակցուհու՝ պետական գնումների համակարգման ոլորտում աշխատանք իրականացնելու համար։ Մասնագիտական հարցերի (այդ թվում՝ գնումների օրենսդրության) վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքները կտրամադրվեն աշխատանքի ընթացքում։
Պարտականություններ
-
Կազմակերպել և իրականացնել պետական գնումների մեկ անձից գնման ընթացակարգերը՝ կրելով ամբողջ գործընթացի պատշաճ կազմակերպման և արդյունքների համար պատասխանատվություն
-
Ապահովել արդյունավետ և շարունակական հաղորդակցություն գործընկերների հետ (գրավոր և բանավոր)
-
Ակտիվ և ժամանակին պատասխանել հեռախոսազանգերին և նամակներին
-
Ապահովել գնումների գործընթացին առնչվող փաստաթղթերի ամբողջական և պատշաճ պատրաստումը, այդ թվում՝ պայմանագրեր, արձանագրություններ և հրապարակման ենթակա նյութեր
-
Անհրաժեշտության դեպքում կատարել գործնական այցելություններ գործընկեր կազմակերպություններ
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն՝ իրավաբանական կամ հարակից ոլորտում
-
Հաշիվ-ապրանքագրերի հետ աշխատանքի փորձ՝ պարտադիր
-
Հաշիվ-ապրանքագրերի դուրսգրման գործընթացների և մեխանիզմների իմացություն
-
Համակարգչային ծրագրերի (MS Office, Gmail, Google Drive և այլ) վարժ տիրապետում և ինքնուրույն աշխատելու կարողություն՝ պարտադիր (ներառյալ՝ էլեկտրոնային փոստի լիարժեք օգտագործում)
-
Ռուսերենի լավ իմացություն՝ պարտադիր
-
Անգլերենի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն
-
Հայերեն գրավոր և բանավոր հաղորդակցման բարձր մակարդակ
-
Բարձր պատասխանատվություն, կարգապահություն և ինքնուրույն աշխատելու կարողություն
Աշխատանքային պայմաններ
-
Աշխատավայր՝ Բիզնես Պարկ բիզնես կենտրոն, Զեյթուն
-
Աշխատանքային ժամեր՝ 09։30–18։30 (լրիվ դրույք)
-
Ընդմիջումը տրամադրվում է կազմակերպության կողմից (ընդմիջման ծախսերը հոգում է կազմակերպությունը)
-
Աշխատակիցին հասանելի են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր սոցիալական երաշխիքները
-
Աշխատավարձ՝ 165,000–205,000 դրամ (աճողական՝ կախված աշխատակցի ցուցաբերած հմտություններից և արդյունքներից)
Կարևոր նշումներ․
- Աշխատանքը բացառապես լրիվ դրույքով է։
- Խնդրում ենք չդիմել ուսանողներին, այդ թվում՝ հեռակա ուսուցմամբ սովորողներին։
- Դիմումներին կդիտարկվեն միայն այն թեկնածուները, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին։
ԼԵԳԵՍ փաստաբանական ընկերությունը մասնագիտացված է մասնավոր իրավունքի և պետական գնումների ոլորտում։