Պետական գնումների մասնագետ
Ervada LLC
Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում պետական գնումների մասնագետի, ով պատասխանատու կլինի պետական գնումների գործընթացի շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ կազմման, ARMEPS համակարգում հայտերի բեռնման և ներկայացման, ինչպես նաև մրցույթների ընթացքի վերահսկման համար։
Պարտականություններ
- Պետական գնումների մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի և փաթեթների կազմում,
- ARMEPS համակարգում հայտերի բեռնում և ներկայացում՝ սահմանված ժամկետներին համապատասխան,
- Մրցույթների արդյունքների վերաբերյալ ղեկավարության իրազեկում,
- Էլեկտրոնային փոստի և պետական գնումներին առնչվող ծանուցումների մշտադիտարկում։
Պահանջներ
- 3 տարվա աշխատանքային փորձ ՀՀ պետական գնումների ոլորտում՝ որպես մրցույթների մասնակից,
- Microsoft Word և Excel ծրագրերի իմացություն,
- ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգում աշխատանքային փորձ,
- Պետական գնումների օրենսդրության հիմնական դրույթների իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա (կիրակի՝ ազատ), 09:00–18:00։
- Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն։
«Երվադա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002 թվականին։ Տնօրենը՝ Մհեր Մխեյան։ Ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, ներմուծմամբ և արտադրությամբ։ Կայքում կարող եք ծանոթանալ մեր արտադրատեսականուն, ինչպես նաև մեր կողմից իրականացվող ընթացիկ և ավարտված շինարարական նախագծերին։
https://ervada.am/