
Պետական գնումների համակարգման աշխատակցուհի
Leges LLC
Նկարագրություն
«Լեգես» ՍՊԸ-ն իր գնումների բաժնի համար աշխատանքի է հրավիրում պատասխանատու և նախաձեռնող աշխատակցուհու՝ միանալու մեր թիմին պետական գնումների համակարգման ոլորտում։
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել պետական գնումների մեկ անձ ընթացակարգերը՝ կրելով պատասխանատվություն այդ գործընթացի ողջ ընթացքում,
- Ապահովել շարունակական և արդյունավետ կապ գործընկերների հետ՝ ինչպես նամակագրության, այնպես էլ հեռախոսազանգերի միջոցով,
- Պատրաստել պայմանագրեր, գնումների ընթացակարգերի համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթներ և հրապարակման ենթակա նյութեր,
- Վերլուծել ապրանքների գները և մատակարարման պայմանները՝ ապահովելով լավագույն պայմանների ընտրությունը,
- Ըստ անհրաժեշտության այցելել գործընկեր կազմակերպություններին։
Պահանջներ
- Պատրաստակամություն արագ յուրացնելու նոր գիտելիքներ և մշտապես զարգացնելու մասնագիտական հմտությունները,
- Բարձր մոտիվացիա, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- Ուշադրություն մանրուքներին՝ միաժամանակ կարողանալ արդյունավետ իրականացնել մի քանի առաջադրանք,
- Խնդիրների լուծման և ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն նաև բարդ և սթրեսային իրավիճակներում,
- Սեղմ ժամկետներում աշխատելու պատրաստակամություն,
- Թիմային աշխատանքին միանալու ցանկություն և համագործակցային հմտություններ,
- Բարձր մակարդակի միջանձնային հաղորդակցման հմտություններ,
- Առաջադրանքները առաջնահերթ կարգով դասավորելու և ժամանակի կառավարման կարողություն,
- Լավ տիրապետում համակարգչին,
- Պետական գնումների ոլորտում փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ (պատրաստ ենք ուսուցանել անվճար)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ ամբողջ օր՝ 09:30-18:30։
Աշխատանքի վայր՝ ՀՀ, ք․ Երևան, Ազատության 27, Երազ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ։
ԼԵԳԵՍ փաստաբանական ընկերությունը մասնագիտացված է մասնավոր իրավունքի և պետական գնումների ոլորտում։