Պետական էլեկտրոնային աճուրդների, գնումների մասնագետ (ARMEPS.am, E-auction.am)
SOFT TRADE LLC
Նկարագրություն
"Սոֆթ Թրեյդ" ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի պետական էլեկտրոնային աճուրդների, գնումների փորձառու մասնագետի ։
Պարտականություններ
- ARMEPS.am, E-auction.am պետական էլեկտրոնային աճուրդների, գնումների համակարգերի միջոցով գնումների մասնակցություն,
- Գնումների օրենքի վարժ տիրապետում,կիրառում
- Պետական և մասնավոր մրցույթների որոնում ՝ armeps.am, e-auction.am համակարգերում,
- Մասնակցից պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթի պատրաստում,
- Մրցույթի ամբողջ ընթացակարգի իրականացում։
Պահանջներ
- ARMEPS.am, E-auction.am պետական էլեկտրոնային աճուրդների, գնումների համակարգերի իմացություն,
- Բարձրագույն տնտեսագիտական կամ իրավաբանական կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Պարտադիր հմտություններ՝ համակարգչային անհրաժեշտ գիտելիքների իմացություն, մանրունքներին ուշադրություն, ժամկետների պահպանում։
- Աշխատանքը գրասենյակային է, համատեղությամբ կամ հեռավար տարբերակները չեն դիտարկվելու:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - ուրբաթ։ Շաբաթ ՝ երբեմն։
«Սոֆթ Թրեյդ» ՍՊԸ հիմնադրվել է 2010 թվականին և այսօր հանդիսանում է Հայաստանի թղթե հիգիենայի ոլորտում առաջատար ձեռնարկություններից մեկը: Կազմակերպված աշխատանքի շնորհիվ սեղմ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում` սպառողին առաջարկելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և մատչելի հայկական արտադրանք։
Տնտեսական ապրանքների արտադրություն, ներմուծում և առաքում ՀՀ։