Պատվերների փաթեթավորող
Premier Foods LLC
Նկարագրություն
Պրեմիեր Ֆուդս ընկերությունը փնտրում է պատասխանատու և ուշադիր Պատվերների փաթեթավորող՝ իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Պատվերների հավաքագրում և փաթեթավորում՝ սահմանված պահանջներին համապատասխան,
- Ապրանքների անվանումների, քանակների և այլ տվյալների ստուգում,
- Պատվերների համապատասխանության և ամբողջականության վերահսկում,
- Սխալների և անհամապատասխանությունների հայտնաբերում և կանխում,
- Պատրաստի պատվերների դասավորում և տեղափոխում համապատասխան տարածք,
- Պահեստային և աշխատանքային տարածքի կարգուկանոնի պահպանում,
- Անհրաժեշտության դեպքում համակարգչային, պահեստային ծրագրերով և ձեռքի տերմինալով աշխատանք։
Պահանջներ
- Բարձր ուշադրություն և կենտրոնանալու կարողություն,
- Ճշտություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Պատասխանատվություն և կարգապահություն,
- Ապրանքների անվանումները, քանակները և այլ տվյալները համադրելու կարողություն,
- Սխալներն ու անհամապատասխանությունները հայտնաբերելու կարողություն,
- Արագ աշխատելու կարողություն՝ առանց աշխատանքի որակի նվազեցման,
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության կարողություն,
- Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում կենտրոնացված աշխատելու կարողություն,
- Համակարգչային և պահեստային ծրագրերով, ինչպես նաև ձեռքի տերմինալով աշխատելու հմտություն կամ դրանք արագ յուրացնելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։
Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Makfa, Baltika, Carlsberg, Casa Milo, Karas, and Istac in RA.