Փաթեթավորող
Penotex LLC
Նկարագրություն
Պենոտեքս ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխույժ, կոկիկ, արագաշարժ կանանց և աղջիկների՝ արտադրամասում փաթեթավորման աշխատանքներ կատարելու համար:
Պարտականություններ
- Պատրաստի արտադրանքի փաթեթավորում
- Դրոշմապիտակների և գնապիտակների փակցնում
- Արտադրամասի տարածքի մաքրության ապահովում
Պահանջներ
- կոկիկություն
- ուշադրություն և զգոնություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
6-օրյա աշխատանքային գրաֆիկ: Ընդմիջումը Ընկերության միջոցների հաշվին է:
Աշխատավարձը՝ օրական 5000դր:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։