
Պարտքերի վերահսկման մասնագետ
Premium Machinery Armenia
Նկարագրություն
Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի պարտքերի վերահսկման մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Դեբիտորական պարտքերի վերահսկում,
- Հաղորդակցություն պարտապանների հետ ժամկետանց պարտքերի վերաբերյալ,
- Համեմատություններ պարտապանների հետ,
- Պահանջվող փաստաթղթերի (S/A) պատրաստում և առաքում պարտապաններին՝ շաբաթական և/կամ ըստ պահանջի,
- Ժամկետնանց պարտապաններին նամակների պատրաստում և ուղարկում,
- Մերժված և խնդրահարույց հաշիվ-ապրանքագրերի մշակում,
- Միանվագ/առաքման պայմանագրերի գրանցում և պայմանների արտացոլում ծրագրում,
- Պայմանագրի չեղարկման վերաբերյալ տեղեկատվական նամակների ուղարկում,
- Գրանցել/վերահսկել/ ամրագրել SAP-ում պարտապանների դասերը,
- Պատասխանել մուտքային, ներքին և արտաքին (հաճախորդներից) զանգերին/փոստին/հաղորդագրություններին,
- Բացել կրեդիտ սահմանաչափ SAP համակարգում պարտապանների համար, հաստատման դեպքում,
- Կազմել և վերահսկել կորպորատիվ մենեջերների պորտֆելները կորպորացիայի ղեկավարի հետ, վաճառքի խմբի և վաճառքի բաժնի ղեկավարի հետ:
Պահանջներ
- Բակալավրի աստիճան,
- E-invoicing-ի և հարկայինի լավ իմացություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում,
- Գործունեությունը կազմակերպելու և պլանավորելու կարողություն,
- Ինքնուրույն աշխատելու և վերլուծելու կարողություն,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:30 - 18:30։
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Liebherr, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: