Get our free app. It won't take up space on your device

Պարտքերի հավաքագրման բաժնի ղեկավար

Ucom

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Customer Support, Client Care
Deadline:
8/12/2026

Նկարագրություն

Կազմակերպությանն անհրաժեշտ է պարտքերի հավաքագրման բաժնի ղեկավար։

Պարտականություններ

  • Ապահովել պարտքերի հավաքագրման և կանխարգելման գործընթացների իրականացումը
  • Սահմանել և թարմացնել համապատասխան ընթացակարգեր, գործընթացներ և տեխնիկական բնութագրեր
  • Կազմակերպել և վերահսկել թիմի աշխատանքները, ապահովել միջթիմային գործընթացների սահուն իրականացում, հանձնարարված առաջադրանքների և ցուցանիշների կատարում
  • Հավաքագրված պարտքերի և համապատասխան գործընթացների վերաբերյալ կազմել և ներկայացնել շաբաթական ու ամսական հաշվետվություններ
  • Մասնակցել տարեկան բյուջեի պլանավորման և պարտքերի հավաքագրման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման գործընթացին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների/տնտեսագիտության/հաշվապահության ոլորտում
  • Թիմի ղեկավարման փորձ
  • Ֆինանսական վերլուծությունների հմտություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • MS Office, Excel ծրագրային փաթեթի իմացություն
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն
  • Սթրեսակայունություն
Company օverview
address
Address
Manandyan 33/8
address
Number of employees
1001+
Phone
Phone
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Reward system
Reward system
Paid day-offs
Paid day-offs
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media