Պարֆումերիայի պահեստի աշխատակից
"Barsis" LLC
Նկարագրություն
"ԲԱՐՍԻՍ" Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Պահեստի Աշխատակիցների(սեռ՝ արական) պարֆումերիայի պահեստում աշխատելու համար:
Պարտականություններ
- Հետևել ապրանքների քանակների առկայությանը
- Հետևել պահեստում ապրանքների ճիշտ դասավորվածությանը
- Մասնակցել պահեստում այլ աշխատանքերի իրականացմանը
- Պատասխանատվության զգացում
- Աշխատասիրություն
- Ժամկետների պահպանման հմտություն
- Արագաշարժություն:
Հավելյալ տեղեկություններ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ:
- Աշխատավարձը՝ 200 000 ՀՀ դրամ և ավել:
- Կնքվում է աշխատանքային պայմանագիր:
- Տրամադրվում է ամենամյա հասանելի արձակուրդ:
Համապատասխան թեկնածուները կարող են դիմել նշված էլ․ հասցեով։
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: