Պահնորդ / անվտանգության աշխատակից
F-Security LLC
Նկարագրություն
«Ֆ սեքյուրիթի» ընկերությունը աշխատանքի է հրավիրում պահնորդների, ովքեր իրականացնելու են համապատասխան տարածքների անվտանգության պահպանման ուղղությամբ հերթափոխային աշխատանքներ։
Պարտականություններ
- Ապահովել պահպանվող օբյեկտի անվտանգությունը, հսկիչ-անցագրային պայմանակարգը,
- Հսկել օբյեկտում տիրող իրադրությունը՝ շրջայցերի, տեսահսկման, ստուգումների իրականացման միջոցով,
- Հակազդել պահպանվող օբյեկտի հանդեպ կատարվող ոտնձգություններին և իրականացնել պաշտպանությունը,
- Արտակարգ դեպքերի, պատահարների գրանցման դեպքում՝ իրազեկել պետական օպերատիվ ծառայությունները, աջակցել տարհանման, տուժածներին առաջին օգնության ցուցաբերման գործում,
- Վարել հերթապահության փաստաթղթերը։
Պահանջներ
- Անվտանգության ոլորտում փորձ և պահնորդի որակավորման վավեր վկայական,
- Պարտաճանաչություն և կարգապահություն,
- Կենտրոնանալու կարողություն և մասնագիտական խնդիրներ լուծելու հմտություն,
- Ֆիզիկական բարձր պատրաստվածություն,
- Սթրեսային իրավիճակներում կայունություն և արագ կողմնորոշվելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքը յուրաքանչյուր 3-րդ օրն է։
«Ֆ Սեքյուրիթի» ընկերությունը հիմնադրվել է 2022թ․-ին և ունի 100-ից ավել աշխատակից: Այն լայնամաշտաբ անվտանգության ծառայություն է ողջ ՀՀ տարածքում, որն իր տեխնիկական հագեցվածությամբ և մարդկային ռեսուրսների կապիտալով Հայաստանում առաջատարների թվում է։ Ընկերությունն ստացել է ISO:18788 պահնորդական գործունեության միջազգային ստանդարտի սերտիֆիկատ։ Մեր փորձառու թիմն ու առաջատար տեխնոլոգիաները ապահովում են շուրջօրյա անխափան վերահսկողություն, օպերատիվ արձագանք և գույքի ու մարդկանց հուսալի պաշտպանություն։