Պահեստի օգնական
SAS GROUP
Նկարագրություն
ՍԱՍ ԳՐՈՒՊ-ը փնտրում է պարտաճանաչ և պատասխանատու պահեստի աշխատակիցների:
Պարտականություններ
- Դասավորել ապրանքները պահեստում՝ համաձայն ընդունված նորմերի,
- Հավաքագրել և բեռնել ապրանքները՝ ըստ տրված պատվերների,
- Հետևել ապրանքների պիտանելիության ժամկետներին:
Պահանջներ
- Ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն,
- Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու ունակություն։
Գործում են ճկուն բոնուսային համակարգ և հավելավճարներ։
Դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրական։
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: