Պահեստի բանվոր
ՄԱՊ ՓԲԸ
Նկարագրություն
Պահեստում ապրանքների բեռնման և բեռնաթափման աշխատանքների իրականացում։
Պարտականություններ
- Ապրանքների ընդունման, տեղափոխման և դասավորման մասնակցություն։
- Ապրանքների տեղադրում համապատասխան հատվածներում՝ պահպանելով պահեստավորման կարգը։
- Ապրանքների քանակի և արտաքին վիճակի տեսողական ստուգում։
- Պահեստում մաքրության և կարգուկանոնի պահպանում։
- Ապրանքների անվտանգ տեղափոխում և աշխատանքային անվտանգության կանոնների պահպանում։
- Պահեստապետի կամ պատասխանատու աշխատակցի հանձնարարությունների կատարում։
- Բեռնման/բեռնաթափման ժամանակ ապրանքների վնասումից խուսափելու համար անհրաժեշտ զգուշության ցուցաբերում։
- Պահեստի գույքի և աշխատանքային սարքավորումների ճիշտ օգտագործում։
- Հայտնաբերված վնասված, պակասող կամ սխալ տեղադրված ապրանքների մասին անմիջապես տեղեկացում պատասխանատու անձին։
Պահանջներ
- կրթություն
- աշխատանքային փորձ
Հայաստանում խաղողագործության, գինու և կոնյակի արտադրության զարգացման գործում մեծ դեր ունի “Հոկտեմբերյանի Գինու-Կոնյակի Գործարան”-ը, որը հիմնադրվել է 1942թ-ին Լենուղի գյուղում, իսկ 1995թ-ին` սեփականաշնորհումից հետո, վերանվանվել «ՄԱՊ» ՓԲԸ: