Պահեստի աշխատկից (Նոր նորք 4-րդ զանգված)
Eldorado Armenia
Նկարագրություն
"Էլդորադո" Ընկերությունը սիրով աշխատանքի է հրավիրում պահեստի աշխատակիցների ք.Երևան, Նոր նորքի 4-րդ զնգ, Գյուլիքևխվյան 14 հասցեում աշխատելու համար։
Պարտականություններ
- Իրականացնել ապրանքների մուտքի և ելքի վերահսկում
- Վաճառասրահի համար անհրաժեշտ ապրանքների դուրս գրում և տրամադրում պահեստից
- Պահեստում ապրանքների ճիշտ դասավորվածության ապահովում
- Ապրանքների բարձում և բեռնաթափում
- Փաթեթավորման աշխատանքների կատարում
Պահանջներ
- Հաշվարկներ իրականացնելու հմտություններ
- Արագ կողմնորոշվելու կարողություն
- Ֆիզիկական աշխատանք կատարելու կարողություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր՝ 6 օրյա գրաֆիկ
- Աշխ. Ժամեր՝ 09։00 - 18։00, 10։00-19։00
- Աշխատավարձը՝ ֆիքսված 200.000 դրամ + բոնուսներ
Դիմելու համար կարող եք զանգահարել 041108890 հեռախոսահամարով։
Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:
Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։
Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։
Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`
- ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
- ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
- ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
- ք. Չարենցավան` Քոչարի 16/3
- ք. Էջմիածին, Թումանյան 0/10
- ք. Արմավիր, Շահումյան 50/2