Get our free app. It won't take up space on your device

Պահեստի աշխատակիցներ

Սիթի ՍՊԸ

Location: Yerevan
Salary:
Monthly 200,000-230,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Not required
Industry: Other, Manual Labor, Sanitation
Deadline:
12/4/2025

Նկարագրություն

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը աշխատանքի է հրավիրում պահեստի աշխատակիցների:

Պարտականություններ

  • Պահպանել պահեստում ապրանքների դասավորությունը,
  • Աշխատել պահեստի ստանդարտներին համապատասխան,
  • Լավ իմանալ պահեստի դասավորվածությունը,
  • Ճանաչել բոլոր ապրանքները։

Պահանջներ

  • Սովորելու ունակություն,
  • Աճելու ձգտում և կարողություն,
  • Հաղորդակցման լավ հմտություններ։
Company օverview
address
Number of employees
1-15

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թվականին՝ Ռուբինյանց 15/5 հասցեում գործող մասնաճյուղը առաջին առևտրի կենտրոնն էր: Ժամանակի ընթացքում բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և այլ մասնաճյուղեր բացելու անհրաժեշտություն: Այդ ժամանակահատվածում որակյալ սպասարկումը, ինչպես նաև առաջարկի բազմազանությունը դարձան մեր գործունեության հիմնական սկզբունքը:

«Երևան Սիթի» Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է, այժմ սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է նաև մարզերում: Ընդարձակ տարածքներն օգնում են հաճախորդին հարմարավետ տեղաշարժվել ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին գնումներ կատարելիս՝ միմյանց չխանգարելով: «Երևան Սիթի» Ձեզ է առաջարկում տեղում պատրաստվող թարմ ուտեստներ, խինկալի, ֆրանսիական հացաբուլկեղեն, տորթեր, աղցաններ, ավանդական հայկական լավաշ, ծովամթերքի, թարմ մսամթերքի, կաթնամթերքի և երշիկեղենի ամենալայն տեսականին:

«Երևան Սիթի» սուպերմարկետներում վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացված express դրամարկղեր: Յուրաքանչյուր բաժնում առաջարկվող ապրանքատեսականին մեկ տասնյակից ավել է, ինչի շնորհիվ ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, և հաճախորդը կարողանում է կողմնորոշվել ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս:

Մեր նշանաբանն է. ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Տարբեր ապրանքատեսակների համար շաբաթական չորս անգամ գործող «Կես գին» ակցիաները հաճելի անակնկալ են մատուցում մեր հաճախորդներին: Մեր «Բոնուս ակումբ»-ն արդեն ունի մի քանի հազարի հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Հավատարիմ Հաճախորդները (նրանց տրված արտոնություններին կարող եք ծանոթանալ համապատասխան բաժնում):

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media