Պահեստի աշխատակից / պահեստապետի օգնական
Demo Dreams Construction LLC
Նկարագրություն
Դեմո Դրիմս Քոնսթրաքշն ՍՊԸ փնտրում է պահեստի աշխատակից` պահեստապետի օգնականի հաստիքով։
Պարտականություններ
- Կազմակերպել պահեստի աշխատանքները և ապահովել գույքի անվնաս պահպանումը,
- Ընդունել տարաբնույթ ապրանքներ,
- Տեղափոխել ապրանքներ պահեստում, բեռնաթափել և բեռնաբարձել ապրանքներ,
- Մշտապես հետևել պահեստի մաքրությանը, բարեկարգմանը, ապրանքների պահպանման պայմաններին,
- Աջակցել գույքագրման աշխատանքներին
- Լավ իմանալ պահեստի դասավորվածությունը
- Համակարգել և տրամադրել տվյալներ ստորաբաժանումներին, համագործակցել այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ՝ 1-3 տարի,
- Excel-ի իմացություն,
- Տարիքը՝ 22-38,
- Ֆիզիկապես ակտիվ,
- Կազմակերպված և կարգապահ։
Demo Dreams Construction՝ ընկերություն, որտեղ ձեր երազանքները դառնում են իրականություն։
Կատարելության անդադար ձգտումը մեր առանձնահատկություններից մեկն է։ Յուրաքանչյուր նոր նախագծում մենք տեսնում ենք հնարավորություն՝ գերազանցելու արդեն իսկ ձեռք բերված արդյունքները
Որակը մեր աշխատանքի հիմքն է: Մենք գիտենք, որ լավագույն նյութերի ու ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ՝ վստահելի մատակարարների հետ համագործակցելով, կարող ենք ապահովել շինությունների դիմացկունությունը ժամանակի փորձությանը: