Պահեստի աշխատակից (Էրեբունի)
Innotek Market
Նկարագրություն
«Իննոթեկ Մարկետ» շինանյութի խանութ-սրահների ցանցը աշխատանքի է հրավիրում պահեստի աշխատակցի՝ Էրեբունու մասնաճյուղում (Ռոստովյան 9/5)։
Աշխատակիցը պատասխանատու է լինելու պահեստում ապրանքների ընդունման, դասավորման, տեղափոխման և պատվերների պատրաստման աշխատանքների համար։
Պարտականություններ
- Պահեստ մուտք գործող ապրանքների ընդունում և բեռնաթափում,
- Ապրանքների դասավորում և տեղափոխում պահեստում,
- Պատվերների հավաքագրում և պատրաստում առաքման համար,
- Ապրանքների բեռնում մեքենաներ,
Պահանջներ
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն,
- Պատասխանատվության և կարգապահության բարձր զգացում,
- Արագաշարժություն և աշխատասիրություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` օրական 8 ժամ, կիրակի ազատ։ Հասցե՝ Էրեբունի, Ռոստովյան 9/5։
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։NNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը
INNOTEK MARKET-ը ներկայացնում է շինանայութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց Երևանում և մարզերում։Մեր դինամիկ և զարգացող թիմը օր օրի ընդլայնվում է, առաջարկելով բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, նորարարության և պատասխանատվության վրա։