Պահեստի աշխատակից
Sis Natural CJSC
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու և աշխատասեր պահեստի աշխատակցի՝ մեր թիմին միանալու համար։
Առաջարկում ենք կայուն աշխատանք, ժամանակին վճարվող աշխատավարձ և բարեկամական աշխատանքային միջավայր։
Պարտականություններ
Ապրանքների ընդունում, դասավորում և պահեստավորում
Պատվերների հավաքագրում և առաքման նախապատրաստում
Պահեստում մաքրության և կարգուկանոնի պահպանում
Պահանջներ
Պատասխանատվության բարձր զգացում
Ուշադրություն մանրուքներին
Թիմում աշխատելու կարողություն
Ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու պատրաստակամություն
«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Այն մասնագիտացված է հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Հանդիսանալով ամենամեծ հյութ արտադրողը Հայաստանում՝ մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են Yan-ը, Yan Organic-ը , Yan Sparkling-ը, SIS-ը, Siya-ն: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքատեսակներից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔ բաժնում: