Պահեստի աշխատակից
AKG More Than a Pharmacy
Նկարագրություն
ԱԿԳ դեղատների ցանցը փնտրում է պահեստում աշխատակիցներ։
Աշխատաքնի վայր՝ Իսակով 32/9։
Պարտականություններ
- Ապրանքների ընդունում, պահեստավորում և հաշվառում,
- Պահեստային մնացորդների ճշգրիտ պահպանում և տեղաբաշխում,
- Ապրանքների դուրսգրման և հանձնում-ստացման գործընթացների կազմակերպում,
- Մաքրության և կարգապահության պահպանում պահեստում։
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն,
- 20-25 տարեկան ֆիզիկապես կոփված անձիք,
- Համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի, որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00-17։00, շաբաթ՝ 10։00-15։00
Ընկերությունը նաև տրամադրում է աշխատանքի վայր տեղափոխող տրանսպորտ։
Ողջույն հարգելի թեկնածու։ Ուրախ ենք, որ Ձեզ հետաքրքրել է մեր մասին տեղեկատվությունը և այս էջում Դուք կգտնեք մեր՝ օրեցօր աճող և զարգացող ցանցի մասին հակիրճ տեղեկություն։
«ԱԿԳ Ավելին Քան Դեղատուն» ցանցի առաջին մասնաճյուղը բացվել է 2018 թվականին և հենց այդ ժամանակվանից մինչև այսօր մեր թիմը ջանք չի խնայում այս կարևորագույն ոլորտում դրական փոփոխություններ կատարելու համար (աշխատավարձից մինչև աշխատակցի իրավունքների պահպանում)։ Մեր մասնաճյուղերը դեռևս տեղակայված են միայն Երևան քաղաքի տարածքում և ինչպես պարզ է դառնում մեր անունից՝ մեր ցանցում Դուք կգտնեք ոչ միայն դեղորայք, այլև խնամքի բարձրակարգ միջոցներ,դերմոկոսմետիկա, մանկական սնունդ, այլ կերպ ասած՝ ավելին քան կարող եք պատկերացնել։